Ժամկետն անցնելու պատճառով քանի դեղաչափ պատվաստանյութ է խոտանվել ՀՀ-ում․ ԱՆ-ի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր անցել է ավելի քան երկու տարի․ մեր երկիրը պատվաստանյութի առաջին խմբաքանակը ստացավ 2020 թվականի դեկտեմբերին, երբ Ռուսաստանը նվիրեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որը նախատեսված էր բուժաշխատողների համար։

Հայաստանը տարբեր պատվաստանյութեր սկսեց ստանալ արդեն 2021-ի մարտից։ Վերջերս էլ Հայաստանում առկա պատվաստանյութերի թիվն ավելացավ ևս մեկով՝ ներկրվեց Pfizer պատվաստանյութի 100 հազար դեղաչափ։ Նշենք, սակայն, որ այս պատվաստանյութը մեր երկիր պիտի ներկրվեր ավելի վաղ՝ դեռ 2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին։

Չնայած Հայաստանում առկա պատվաստանյութերի բազմազանությանը՝ պատվաստումների ցուցանիշով Հայաստանը շարունակում է հետնապահ մնալ․ պատվաստումների մեկնարկից ի վեր բնակչության ընդամենը 37 տոկոսն է պատվաստված։

Factor.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե պատվաստումների մեկնարկից ի վեր ժամկետն անցնելու պատճառով քանի դեղաչափ պատվաստանյութ է խոտանվել և որքան է կազմում դրանց շուկայական արժեքը։

Գերատեսչության ներկայացրած տվյալների համաձայն՝ Հայաստանի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պիտանիության ժամկետը լրանալու պատճառով խոտանվել է «Աստրազենեկա» պատվաստանյութի 29․210 դեղաչափ և «Մոդեռնա» պատվաստանյութի 44․260 դեղաչափ։

Նախարարությունը տեղեկացնում է՝ խոտանված պատվաստանյութերը ՀՀ-ն որպես նվիրատվություն էր ստացել։

Նշենք, որ Հայաստանում այս պահին առկա են «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ», «Սպուտնիկ լայթ», «Սինոֆարմ», «Մոդեռնա» և «Pfizer» պատվաստանյութերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան