Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին ևս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Հայաստանում տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասին հայտարարությամբ է հանդես եկել Հանրային խորհուրդը.

«Հայաստանում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք հանրության շրջանում առաջ են բերել ինչպես ոգևորություն, այնպես էլ լուրջ մտահոգություններ

Հանրային ընդվզման հիմքում առկա են օբյեկտիվ պատճառներ: Սակայն տարիներ շարունակ օբյեկտիվ դժգոհությունն ուղեկցվել է նաև շահարկումներով, ինչն էլ իր հերթին է նպաստել այսօրվա իրավիճակի ստեղծմանը:

Հարկ է արձանագրել, որ ստեղծված իրավիճակը, ցույցերին ու երթերին մեծ թվով երիտասարդների մասնակցությունը կարող են դրական փոփոխություններ բերել մեր երկրում՝ նպաստելով կուսակցական համակարգի բարեփոխմանը և պառլամենտարիզմի գործուն մեխանիզմների ստեղծմանը, հանրային դժգոհության խորքային պատճառների վեր հանմանն ու դրանց լուծման ուղղությամբ իրատեսական ծրագրերի մշակմանը, քաղաքական ու հասարակական նոր մշակույթի ձևավորմանը, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը և այլն:

 
Սակայն հանրային ընդվզումը կարող է նաև բացասական լուրջ հետևանքներ առաջացնել, եթե դրա հիմքում դրվի վերջնագրերի և երկխոսությունը մերժելու սկզբունքը:

Հանրային խորհուրդը գտնում է, որ երկրի Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, քաղաքական և հասարակական բոլոր ուժերը օր առաջ պետք է նախաձեռնեն երկխոսություն: Այդ կարծիքն այս օրերին գերակշռող է, և Հանրային խորհուրդը կոչ է անում շարժման կազմակերպիչներին ևս մեկ անգամ քննարկել երկխոսության առաջարկը, որն արել է նաև հանրապետության վարչապետը:

Երկխոսության մերժման դեպքում իրավիճակը կարող է ընթանալ անկանխատեսելի և վտանգավոր ճանապարհով:

Հայաստանի Հանրապետության, Արցախի և հայ ժողովրդի ապագայի հանդեպ անձնական պատասխանատվություն կրում ենք հավասարապես բոլորս, իսկ այսօրվա իրավիճակը պահանջում է պատասխանատվության առավել հստակ գիտակցում:

Առանց նախապայմանների երկխոսությունը քաղաքական ու քաղաքացիական կամքի արտահայտություն է և չունի այլընտրանք»: