Եթե Պուտինը որոշի միջուկային զենք օգտագործել, պետք է մտածի՝ մենք էլ ունենք, կարող ենք գործի դնել, և բոլորս կվերածվենք ռադիոակտիվ փոշու․ բրիտանացի վերլուծաբան

Լուրեր

06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
06.12.2025 | 15:08
Մահացել է վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
06.12.2025 | 14:53
Հրանտ-Լեոն Ռանոսը տևական ընդմիջումից հետո խաղացել է Բունդեսլիգայում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեմ կարծում, որ միջուկային պատերազմի մասին Ռուսաստանի հայտարարություններին որևէ մեկը լուրջ է վերաբերվում, քանի որ այդ դեպքում հակառակ կողմ էլ կարող է ընտրել ավերածությունների ճանապարհը։ Factor.am-ի հետ զրուցում խոսելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նման կարծիք հայտնեց բրիտանացի վերլուծաբան, պրոֆեսոր Նեյլ Մաքֆայլենը։

«Եթե Պուտինը որոշի միջուկային զենք օգտագործել, պետք է մտածի, որ մենք էլ դրանից ունենք, կարող ենք գործի դնել։ Այդ դեպքում բոլորս կվերածվենք ռադիոակտիվ փոշու»,- նկատեց վերլուծաբանը։

Նրա դիտարկմամբ՝ Ուկրաինայի դեմ սկսած պատերազմի պատճառների մասին խոսելիս էլ պետք է հասկանանք՝ ոչ թե Ռուսաստանն է ինչ-որ բան ուզում, այլ Պուտինը, իսկ այն, ինչ Պուտինն է ուզում, առեղծված է։

«Կարծում եմ՝ նա ունի բազմաթիվ նպատակներ. Ուկրաինայի ապառազմականացում, այստեղ ռեժիմի փոփոխություն, միջանցք Ռուսաստանի և Ղրիմի միջև, երաշխքիներ, որ ՆԱՏՕ-ն դեպի Արևելք չի ընդլայնվի, իր «հարևանությամբ» տեղակայված ՆԱՏՕ-ի զինատեսակների, Լեհաստանից և Ռումանիայից ամերիկյան պաշտպանական համակարգերի դուրսբերում կլինի և այլն։ Նա նաև ցանկանում է վերահսկողություն ունենալ Ռուսաստանի և Ղրիմի միջև ցամաքային միջանցքի նկատմամբ: Կարող է նաև ցանկանալ վերահսկողություն ամբողջ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների նկատմամբ»,- նշեց նա։

Բրիտանացի վերլուծաբանի նկատառմամբ՝ մեկ այլ հարց է, թե, ի վերջո, ի՞նչ կարող է  ստանալ Պուտինը։

«Կարծում եմ՝ նա բանակցություններում կարող է ստանալ զինադադար և Ուկրաինայի զորքերի վնասազերծում՝ ռուսական զորքերի դուրսբերման դիմաց։ Մյուս խնդիրները՝ ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք ընդլայնումը կանգնեցնելը,ՆԱՏՕ-ի ուժերի հետաքաշումը դեպի 1997 թվականի սահմանագիծ, հակահրթիռային համակարգերի դուրսբերումը, բանակցային սեղանին չկան։ Չեմ կարծում, որ ուկրաինացիները կհամաձայնեն ապառազմականացմանը, քանի որ կա ռուսական կողմի հարձակման վտանգ: Նաև չեմ կարծում, որ Պուտինը կարող է հասնել նրան, որ Ուկրաինայում կառավարման ռեժիմ փոխվի»,- ասաց բրիտանացի պրոֆեսորը։

Արևմուտքի՝ Ուկրաինային ուղղված աջակցությունը, մասնավորապես՝ ԵՄ-ի կողմից տրվող ռազմական օգնությունը մեր զրուցակիցը դրական քայլ է համարում, բայց և նկատում է՝ հարց է՝ արդյո՞ք այդ օգնությունըս կհասնի այն ուժերին, որոնք դրա կարիքն ունեն․ Ուկրաինայի օդային տարածքը փակ է։

«Ցամաքային ճանապարհով այն հասցնելը խոցելի է՝ օդից կարող են թիրախավորել։ ԵՄ-ի օգնությունն Արևմուտքի՝ Ուկրաինային ուղղված ռազմական օգնության մի մասն է»,- հավելեց նա։

Անդրադառնալով արդեն Ուկրաինայի՝ պատերազմի պատճառով ԵՄ-ին հրատապ անդամակցելու հնարավորությանը՝ Նեյլ Մաքֆարլեյնը նշեց․ «Ես շատ կզարմանայի, եթե Ուկրաինային, իսկ հիմա նաև՝ Վրաստանին արագ ընդունեին Եվրամիություն։ Նրանցից ոչ մեկը չի բավարարում ԵՄ-ին միանալու չափանիշներին»։

Ուկրաինա ներխուժմանն ի պատասխան Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վերլուծաբանը դրական և կարևոր համարեց, բայց դժվարացավ ասել, թե դրանք ինչ ազդեցություն կունենան Ուկրաինայում Կրեմլի գործողությունների վրա։

«Ինչ ազդեցություն կունենան դրանք՝ կախված է նրանից, թե ինչ է տեղի ունենում Պուտինի մտքում: Ես հոգեբույժ չեմ, որ կանխատեսեմ նրա քայլերը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի շուրջ ապագայի զարգացումներին, պրոֆեսորը ենթադրում է՝ ռուսները, չնայած իրենց խնդիրներին, ի վերջո, կկարողանան գրավել ուկրաինական խոշոր քաղաքները։

«Խոսքը միայն ուժերի հավասարակշռության մասին չէ. ուկրաինացիները գերազանց զինված ուժեր ունեն։ Հետո սկսվելու է պատերազմի հաջորդ փուլը՝ ապստամբություն։ Այստեղ մոդելը կլինի Աֆղանստանի խորհրդային փորձը: Ուկրաինացիներն ավելի շատ դիմադրելու կամք ունեն, քան ռուսները՝ նվաճելու»,- կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Անդրադառնալով հետխորհրդային երկրների վրա ուկրաինական զարգացումների հնարավոր ազդեցությանը՝ Նեյլ Մաքվարլեյնը նշեց․ «Ես համաձայն եմ այն կարծիքի հետ, որ Հայաստանը, Վրաստանը և այլ երկրներ պետք է երախտապարտ լինեն ուկրաինացիներին՝ մինչ այժմ և, հավանաբար, երկարաժամկետ հեռանկարում ռուսներին դիմակայելու համար: Դա շեղում է Ռուսաստանի ուշադրությունը մյուս հետխորհրդային երկրներից։ Բայց ես ենթադրում եմ, որ ռուսական խաղի տարածքը շատ ավելի մեծ է, քան նախկին խորհրդային երկրներն են. Մոսկվան ցանկանում է վերակառուցել եվրոպական անվտանգության ռեժիմը։ Դա կարող է տեղի ունենալ, բայց ո՛չ ռուսական օրակարգի հիման վրա»։

Հռիփսիմե Հովհաննիսյան