Վահագն Խաչատուրյանը խոստացավ լինել բոլորի նախագահը՝ առանց նոր լիազորություններ պահանջելու․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Խորհրդարանն այսօր քննարկեց ՀՀ 5-րդ նախագահի ընտրության հարցը: Թեկնածուն իշխող ՔՊ խմբակցության կողմից առաջադրված, ՀԱԿ նախկին անդամ, ներկայումս ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն է: Նիստի հենց սկզբում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, թե Հայաստանն այժմ պատմական ժամանակներ է ապրում, և Վահագն Խաչատուրյանն է, որ կարող է մեծ պատվով ու պատասխանատվությամբ իրագործել նախագահի առաքելությունը:

Նախագահի միակ թեկնածուն նախատեսված մեկ ժամից միայն կեսն օգտագործեց հիմնական ելույթի համար: Ըստ էության, ՔՊ-ական պատգամավորներին համոզելու լրացուցիչ ջանքեր պետք չէին, Հայկ Կանջորյանը մինչ թեկնածուի ելույթն էր հայտարարել, որ միաձայն նրա օգտին են քվեարկելու:

Իշխող ուժի նախագահի թեկնածուն Հայաստանն անվտանգ պետություն չի համարում: Միաժամանակ, նա կարևորում է հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 24-ին հրաժարական ներկայացրեց՝ որպես իր որոշման հիմնավորում նշելով նախագահին տրված սահմանափակ լիազորությունները: Վահագն Խաչատուրյանն այսօր նախագահի լիազորություններին չանդրադարձավ: Միայն ասաց, որ քաղաքական ոչ մի համակարգ կատարյալ լինել չի կարող:

Վահագն Խաչատուրյանն ԱԺ ամբիոնից նաև Նիկոլ Փաշինյանին հավատարմության մեսիջներ հղեց․ ասաց՝ կլինի ներդաշնակ քաղաքական թիմին, ինչի մասին դեռ հունվարի 25-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը, երբ ներկայացրել էր նախագահի թեկնածուի վերաբերյալ իր պատկերացումները:

Հանրապետության նախագահի ընտրության հարցի քննարկումն ԱԺ-ում անցավ հանդարտ մթնոլորտում: Ընդդիմությունը նիստը սկսվելուն պես հեռացել էր դահլիճից, իշխանական պատգամավորներն էլ, թեև ամբողջ կազմով էին ներկա նիստին, բայց իրենց իսկ առաջադրած թեկնածուի ելույթի ժամանակ զբաղված էին հեռախոսներով:

Իսկ ահա դահլիճից դուրս ընդդիմադիրները փորձում էին հիմնավորել, թե ինչու են բոյկոտել նախագահի ընտրության գործընթացը: «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ նախագահի թեկնածուն ՔՊ-ի քաղաքական թիմի անդամ է ներկայանում, չի խոսում խնդիրներից, որոնք առկա են Հայաստանում:

Ինչպես «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը, այնպես էլ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշում են, որ Վահագն Խաչատուրյանը նախագահ է աշխատելու Նիկոլ Փաշինյանի մոտ, չի իրացնելու իր՝ թեկուզ սահմանափակ լիազորություններով ունեցած հնարավորությունները:

Նախագահի ընտրության հարցի քննարկումն այսօր ընդհատվեց կառավարության անդամների հետ հարց ու պատասխանով։ Այն կվերսկսվի վաղը: Նշենք, որ խորհրդարանին առաջին փուլով նախագահ ընտրել չի հաջողվի, քանի որ անհրաժեշտ է 81 պատգամավորի կողմ քվե, իսկ իշխող ՔՊ-ն ունի 71-ը: Նախագահը կտրվի երկրորդ փուլով․ այս դեպքում անհրաժեշտ կլինի 65 կողմ քվե:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան