Գումար, հարսնացուի զգեստ, ծրագրավորման դասընթաց. ինչ են խոստանում ժողովրդի կողմն անցած ոստիկաններին. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին ինչ ասես, որ չեն խոստացել ոստիկաններին ցուցարարների կողմն անցնելու համար: Ամեն ինչ սկսվեց մի հաղորդագրությունից, համաձայն որի՝ սփյուռքը դրամահավաք է սկսել ժողովրդի կողմն անցնող ոստիկաններին գումար տրամադրելու համար: Մասնավորապես ասվում էր, թե արտասահմանի մեր հայրենակիցները ակցիա են ուզում անել, զբաղված են դրամահավաքությամբ։ Ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Արա Ներսիսյանը գրել էր, թե երբ կհավաքվի առաջին միլիոն դոլարը, ակցիան կսկսեն: Առաջին ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը, կստանա 10 հազար դոլար, իսկ հաջորդները՝ երկուհազարական:

 Այս կոչին հետևեցին ոչ պակաս «ախորժալի» առաջարկներ՝ ժողովրդի կողմն անցած ոստիկանի հարսնացուին անվճար նշանադրության զգեստ, ոստիկանին՝ անվճար ծրագրավորման դասընթաց, ոմանք նաև վերապատրաստում և աշխատանքի տեղավորման խնդրի լուծում էին առաջարկում: Մարդ կար, որ ի սրտե հրավիրում էր իր տուն՝ ոստիկանի համար սեղան գցելու նպատակով: Իհարկե, բավական գայթակղիչ առաջարկներ էլ կային, օրինակ՝ մերսման ծառայություններ իրականացնող սրահի կողմից անվճար սպասարկում և այլն:

Հատվածներ ֆեյսբուքյան գրառումներից. «Այն ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ ծրագրավորում սովորեցնել։ Կփորձեմ»:

«Որոշեցի ես էլ օգնեմ ցուցարարներին ու նաև ոստիկաններին: Ժողովրդի կողմն անցած ոստիկաններին՝ զեղչեր ու բոնուսներ»:

«Ժողովրդի կողմն անցած առաջին 1000 ոստիկանի խոստանում եմ բերել Գյումրի ու լավ սեղան քցեմ առաջները Արագածի փեշերին»:

«Olympeah նորաձևության սրահը միանում է ակցիային: Այն 10 չամուսնացած ոստիկանները, որոնք առաջինը կմիանան ժողովրդին, խոստանում ենք իրենց հարսնացուների նշանադրության զգեստներն անվճար կարել (կտորը նույնպես կտրամադրվի մեր կողմից)»:

«wоw effect armenia կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Բոլոր այն ոստիկանները, ովքեր կանցնեն ժողովրդի կողմը, կստանան անվճար 3DMAX և ArchiCAD սովորելու հնարավորություն, ու կանցնեն աշխատանքի մեզ մոտ: P.S. Ներկայանալ ճղած ՈՒԴՈ–ներով»:

«Այն ոստիկանը, ով առաջինը կանցնի ժողովրդի կողմը, խոստանում եմ անվճար կբուժեմ իր ու իր ընտանիքի ատամները»:

«Այն ոստիկանները, ովքեր իրենց վահանները վայր դնելով կմիանան ժողովրդին և կապացուցեն, որ իրենք էլ ՀԱՅԿԻ ու ՎԱՀԱԳՆԻ, ՆԺԴԵՀԻ ու ՉԱՈՒՇԻ արժանի ժառանգորդներն են, որպես հանդիսավար խոստանում եմ բարձր մակարդակով կազմակերպել իրենց կամ իրենց զավակների հարսանեկան, մկրտության առիթները»:

Իհարկե այս առաջարկներին հետևել են նաև ավելի զավեշտալիները: Օրինակ, օգտատերերից մեկն էլ խոստացել է ժողովրդի կողմն անցած 10 ոստիկաններին «Փոքրիկ ոստիկանը» պատկերազարդ, ձայնային ազդանշաններ ունեցող հեքիաթի գիրքը նվիրել:

 Միջոցառումների կազմակերպում էջն էլ գրել է, թե առաջին ոստիկանը, ով կանցնի ժողովրդի կողմը, կստանա անվճար հարսանեկան նկարահանում GA Pro Duction– ի կողմից:

Անկասկած, նման կոչերի շնորհիվ որոշ մարդիկ կամ ծառայություններ մատուցող ընկերություններ լրացուցիչ գովազդվելու հնարավորություն ունեցան:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: