Թուրքիայի 6 ընդդիմադիր կուսակցության ղեկավարներն Էրդողանին «հաղթելու պատմական հուշագիր» են ստորագրել

Լուրեր

11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
Բոլորը

Թուրքիայի վեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները համատեղ պայմանագիր են ստորագրել՝ «Ամրապնդված խորհրդարանական համակարգի» համատեղ առաջարկը՝ հաջորդ ընտրություններում հաղթելու դեպքում նախագահի լիազորությունները կրճատելու և խորհրդարանի դերն ուժեղացնելու մասին, գրում են թուրքական լրատվամիջոցերը։

Թուրքական ընդդիմությանը միավորող հուշագիրը ստորագրել են հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, աջ կենտրոնամետ İYİ («Լավ») կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները, իսլամիստական Saadet կուսակցության առաջնորդ Թեմել Քարամոլլաօղլուն, «Ժողովրդավարություն և առաջադիմություն» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, «Ապագա» (Gelecek) կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Գյուլթեքին Ույսալը։

Հուշագիրը սահմանում է կողմերի գործողություններն անցումային շրջանում, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը պարտվեն առաջիկա ընտրություններում։

CHP-ի փոխնախագահ Մուհարեմ Էրքեքն ասել է, որ վեց քաղաքական կուսակցությունները համախմբվել են «պատմական ծրագրի» շուրջ, որի նպատակն է վերանայել գոյություն ունեցող գործադիր-խորհրդարանական համակարգը, որն ուժի մեջ է մտել 2018 թվականին:

Էրդողանը, 11 տարի վարչապետ լինելուց հետո, 2014 թվականին ընտրվեց նախագահ։ Այդ պաշտոնն այն ժամանակ հիմնականում արարողակարգային էր։ Սակայն 2017 թվականին թուրք ընտրողները հաստատեցին գործադիր նախագահական համակարգը՝ էապես ընդլայնելով Էրդողանի լիազորությունները՝ ի հաշիվ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների։ Հաջորդ տարի Էրդողանը վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Քննադատները համակարգն անվանում են «մեկ մարդու կառավարում»։

Էրդողանի միանձնյա կառավարման մեջ է ընդդիմությունը տեսնում Թուրքիայի տնտեսական անկումը, իրավունքների ու ազատությունների էրոզիան։

Ընդդիմադիր վեց կուսակցությունների նախատեսած նոր համակարգը կվերականգնի վարչապետի գրասենյակը և կսահմանափակի նախագահի լիազորությունները, հիմնականում այդ պաշտոնը կլինի խորհրդանշակական։

Թուրքական ընդդիմությանը միավորող այս փաստաթուղթն իսկապես պատմական է։ Ի դեպ, հատկանշական, որ բացակայում է Թուրքիայի խոշոր ընդդիմադիր կուսակցություններից քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որի պատճառով տարբեր քննադատություններ են հնչում ընդդիմադիր վեց կուսակցությունների հասցեին։

Էմմա Չոբանյան