Ես պարտավորություններ ունեմ Ազգային ժողովում. Արմեն Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատարանը  վերսկսեց հ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը։

Հիշեցնենք՝ Ալումյանը միջնորդել էր դիմել Սահմանադրական դատարան՝ պնդելով,  որ Ռոբերտ Քոչարյանին և Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքը հակասում է Սահմանադրության 67-րդ հոդվածի 1 կետին և 63 հոդվածի 1 մասին։

Սակայն դատական նիստին ներկա չէր ամբաստանյալ Արմեն Գևորգյանը, որը «Հայաստան» խմբակցության պատգամավոր է, և հիմա ընթանում է ԱԺ քառօրյան: Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց դատարանին այդ մասին՝ խնդրելով պատգամավորի բացակայությունը համարել հարգելի։

Դատարանը գտավ, որ հնարավոր չէ Արմեն Գևորգյանի բացակայությամբ քննարկել մինչ այդ ներկայացված որևէ միջնորդություն կամ վերսկսել Հայկ Ալումյանի ներկայացված՝ ՍԴ դիմելու միջնորդության քննությունը և հայտարարեց ընդմիջում՝  մինչև Գևորգյանը գա դատարան։

Արմեն Գևորգյանը ժամանեց, և դատավոր Դանիբեկյանն անմիջապես հայտարարեց, որ նրա բացակայությունն անհարգելի է համարում։

Գևորգյանը հայտնեց, որ պետք է վերադառնա ԱԺ նիստին, որին մասնակցելը սահմանադրական պարտավորություն է։

Դատավորը հայտարարեց բերման ենթարկելու հնարավորության մասին և հորդորեց դատական նիստերից չբացակայել՝ հնարավոր իրավական հետևանքներից խուսափելու համար:

Փաստաբան Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ ըստ Սահմանադրության՝ դատարանը չի կարող պատգամավորին բերման ենթարկել։

Դատավորը դադարեցրեց հարցի քննարկումը և անցավ օրակարգին ու նախկինում ներկայացված միջնորդությունների քննարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում: