Ընդդիմությունն օրակարգ ունի՞. Աղվան Վարդանյանի արձագանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ ընդդիմությունը չունի օրակարգ, չունի ասելիք և որպես հիմնավորում նշում են, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին չեն մասնակցում, նախագահի ընտրությունները բոյկոտում են: Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն անդրադարձավ  Factor.am-ի այս դիտարկմանը և հարցին՝ ընդդիմությունն ունի՞ օրակարգ:

«Դուք ինձ կարո՞ղ եք ասել՝ ո՞րն է այս իշխանության օրակարգը: Այս իշխանության օրակարգը պետք է լիներ մեր ազգային պետական շահերը պաշտպանելը, մեր անվտանգությունը և մեր քաղաքացիների բարեկեցությունն ապահովելը. այդ օրակարգով են եկել, իսկ ի՞նչ են արել… Եթե դուք ինձ բացատրեք, թե որն է այս իշխանության օրակարգը իմ նշած ոլորտներում, ես էլ կասեմ՝ ընդհակառակը, ընդդիմությունն ունի իր օրակարգը. ԱԺ պատգամավորների հիմնական գործառույթը օրենսդրական աշխատանքն է: Ես այս վեց-յոթ ամիսների ընթացքում իմ և խմբակցության անունով պատրաստել եմ 12-13 օրենքի նախագիծ: Այս նախագծերն արդյո՞ք օրակարգ չեն, արդյո՞ք չեն առնչվում ՀՀ քաղաքացիների առնվազն 25-30 տոկոսի ամենօրյա կյանքին… Ամենաանպտուղ, անկարող կառավարությունը խոսում է ընդդիմության օրակարգ չունենալու մասին»,- նշեց Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: