Բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական նոր տարբերակ

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի և «ClinSoft» կազմակերպության համատեղ հետազոտությունների արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսի ծանր ընթացքը կանխորոշող իմունոգենետիկական HLA-C*04:01 տարբերակը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Վերահաստատելով այլ գործոնների նշանակությունը հիվանդության ընթացքի վրա` ինչպիսիք են արական սեռը և մեծ տարիքը, բացահայտվել է, որ Հայաստանի բնակչության շրջանում վարակի ծանր ընթացքին նպաստում է նաև մարդու գենոմում հյուսվածքահամատեղելիության համար կարևոր HLA-C*04:01 տարբերակի առկայությունը և քանակը։

«HLA-C*04:01 տարբերակի բացակայությունը պայմանավորում է հիվանդության անախտանիշ ընթացքը բնակչության մեծ մասի համար։ Պարզվել է նաև, որ այս տարբերակի երկակի կրելը խաթարում է իմունային բջիջների կողմից օրգանիզմ ներթափանցած կորոնավիրուսի ճանաչումը և դանդաղեցնում իմունային պատշաճ պատասխանի ձևավորումը՝ նպաստելով հիվանդության ծանր ընթացքին», – ասաց ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի մարդու գենոմիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող, կ․գ․դ․ Կարինե Մայիլյանը:

Նա նշեց, որ հետազոտությունը ներառել է Հայաստանի ավելի քան 3000 բնակչի բերանի խոռոչի քսուկից կամ արյունից անջատված և սեքվենավորված ԴՆԹ նմուշներ։ Սեքվենավորման և կլինիկական տվյալների հիման վրա մշակվել է հիվանդության ծանր ընթացքի ռիսկի գնահատման ալգորիթմ։

«Հանրային առողջապահության տեսակետից այս կարևոր արդյունքը հիմնավորում է թիրախային խմբի առաջնահերթ պատվաստման անհրաժեշտությունը COVID-19-ի դեմ, ինչը թույլ կտա կանխել հիվանդության ծանր ընթացքը», – նշեց ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը»,- ասված է հաղորդագրությունում։