Մնում էր՝ մի հատ էլ հայհոյանք դնեիք քվեարկությունից առաջ և հետո. ԱԺ-ում իրավիճակը թեժացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից Շուշիի հռչակագրի վավերացման կապակցությամբ հայտարարության նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ ընդդիմության նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը քաղաքական մեծամասնության կողմից մերժումն անվտանգության միջավայրի ահագնացող սպառնալիքների ոչ ճիշտ գնահատման և այսօրվա աշխարհաքաղաքական զարգացումներում թուրք-ադրբեջանական վարքագծին և բանակցային խորամանկությանը չտիրապետելու արդյունք է, որն ավելի է խորացնում վտանգի մտավախությունը։

«Առաջինը, ՀՀ նախորդ 7-րդ գումարման ԱԺ կողմից ձևավորված գործադիրի ներկայացուցիչն ԱԳՆ 2021 թվականի հունիսին իր արձագանքում նշեց, որ հռչակագիրը որակվում է որպես հակահայկական սադրանք ու տարածաշրջանային սպառնալիք անվտանգությանը։ Իսկ ինչպես գիտեք, այն ժամանակվա արտգործնախարարության աշխատանքն այսօրվա կառավարության ղեկավարության կողմից բազմիցս քննադատվել է։

Դա նշանակում է, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններից հետո արդեն այս իշխանությունը, խորհրդարանական կառավարման երկրում այս խորհրդարանը պետք է գնահատական տա՝ ընդգծելով մեր մտահոգությունները, որ այն դեմ է ՀՀ անկախության հռչակագրին։ Երկրորդ, ԱԺ լռությունն այս թեմայով կդառնա համաձայնության նշան թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախաձեռնած պատերազմում պարտության և հետագան  անհաջողությունների, ՀՀ իշխանությունների վրա շարունակական ճնշումների»,- ասաց նա։

Սեյրան Օհանյանը հիշեցրեց, որ այդ հռչակագրով Արցախը դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս, թուրք-ադրբեջանական զույգը պահանջում է «Զանգեզուրի միջանցք», մերժում են Հայոց ցեղասապանությունը և առաջարկում թեման տեղափոխել պատմաբանների քննարկման դաշտ։ «Եվ եթե Հայաստանը որոշի այս պարտված դիրքից ոտքի կանգնել, ապա միասնական կգործեն մեր շահերի դեմ»,- ասաց նա։

«Հաշվի առնելով քաղաքական մեծամասնության տեսակետը, որ այս հայտարարությունը կարող է վնասել խաղաղության դարաշրջանի ձևավորմանը, մենք նշում ենք, որ ընդհակառակը, այն ամբողջությամբ 100 տոկոսանոց ազգային է, պետական աջակցությանն է ուղղված։ Հայտարարության ընդունումը բխում է ՀՀ անվտանգության միջավայրի ամրապնդման շահերից։ Այն մեսիջ կլինի և ՀՀ և Արցախի Հանրապետության ժողովրդին և աշխարհասփյուռ հանրությանը, նաև միջազգային հանրությանը, որ մենք այդ գործընթացում ունենք կարմիր գծեր և չենք նահանջելու դրանից։ Այսինքն՝ ինքնիշխանության և հայ ժողովրդի արժանիքների կորուստ չի լինելու։ Հետևաբար, մեր առաջարկությունն այն է, որ նախագիծը ներառենք նիստերի օրակարգ և քննարկենք։ Հակառակ դեպքում մենք սա կդիտարկենք որպես թշնամու շահերի սպասարկում»,- ասաց Օհանյանը։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Դեռ շատ մեծ հարց է՝ ով է թշնամու շահերը սպասարկում, պարոն Օհանյան»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հավելեց․ «Մնում է որ մի հատ էլ հայհոյանք դնեք այս կամ քվեարկությունից առաջ կամ հետո։ Դա քաղաքական խոսք չէ, սպառնալիք է»։

Մանրամասները՝ տեսանյութում: