Ժողովրդավարության այս գործընթացը հաղթանակ է գրանցել Հայաստանում. Արմեն Գրիգորյան

Լուրեր

10.08.2026 | 14:52
ԱԺ-ն ընդունեց էթիկայի ժամանակավոր հանձնաժողով
10.08.2026 | 14:48
ՌԴ Գերագույն դատարանը քննում է «Յաբլոկո»-ի մասնակցությունը Պետդումայի ընտրությունների թույլ չտալու մասին հայցը
10.08.2026 | 14:37
ՌԴ-ում ձերբակալում են ռուս զինվորականների գերեզմանները լուսանկարողներին
10.08.2026 | 14:29
Վահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
10.08.2026 | 14:20
Հայկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
10.08.2026 | 14:17
Հայտնի է՝ որքան գումար է վճարելու «Բարսելոնան» Ռոդրիի համար
10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
Բոլորը

«Հայաստանում գաղջ մթնոլորտը ցրված է, և փորձը ցույց է տալիս, որ այդ գաղջ մթնոլորտի պատճառը ոչ թե լրագրողներն են, այլ մեկ անձ, որի անունն է Սերժ Սարգսյան»,- այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում հայտարարեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ ժողովրդավարության այս գործընթացը հաղթանակ է գրանցել Հայաստանում, և որպես այդ հաղթանակի ապացույց նշում  է հրապարակում առկա քաղաքացիների մասնակցությունը:

«Չկա որևիցե պետական ևն ոստիկանական ուժ, որը կարող է հաղթել այս կազմակերպված շարժմանը: Ուզում եմ կոչ անել շարունակել պայքարը: Կոչ եմ անում, որ մենք այստեղ գանք մեր ընկերների, հարևանների, բարեկամների հետ: Այստեղ պետք է լինեն 100 հազարավոր մարդիկ»,- հարթակից նշեց ընդդիմադիր շարժման ներկայացուցիչը՝ շարունակելով. «Շատ կարևոր փաստ պետք է արձանագրենք՝ Սերժ Սարգսյանը երեկ հրաժարվել է առանձնատնից, այսօր առաջարկում է հարկեր իջեցնել և թոշակներ բարձրացնել, բայց նրան ոչ ոք չի հավատում»:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանը մտածում է , որ կարող է տասը տարի խաբել, բայց հենց հրապարակում մարդիկ հավաքվեն այդ ժամանակ ևս կարող է փորձել խոստումներ տալ:

«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքականությունը ևս սկզբունքներ ունի, և եթե այդ  սկզբունքները խախտում են, հեռանում են»,- եզրափակեց «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամը: