Գագիկ Ջհանգիրյանի կողմից ԲԴԽ անդամների նկատմամբ ճնշումներ կա՞ն. պարզաբանում է դատավոր Չիչոյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Գագիկ Ջհանգիրյանը ցանկության դեպքում էլ չի կարող որևէ ճնշում գործադրել։ Գագիկ Ջհանգիրյանն էլ ունի ձայնի մեկ իրավունք, ինչպես ԲԴԽ մյուս անդամները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու՝ գլխավոր դատախազի միջնորդությունները ԲԴԽ-ի կողմից բավարարելուն։ 

«Քննադատություններին առողջ, ողջամիտ ձևով եմ անդրադառնում և գտնում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ որոշումը կայացրել է օբյեկտիվ փաստական հանգամանքներից ելնելով»,- նշեց նա։ 

Անդրադառնալով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների թվի աճին և դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարությանը, որ թիրախավորում կա, Սերգեյ Չիչոյանը նշեց, որ ինքը՝ որպես ԲԴԽ անդամ, Վազգեն Ռշտունու գործով որևէ թիրախավորում չի տեսել։

Հարցին՝ խոսակցություններն անտեղի՞ են՝ Չիչոյանն արձագանքեց․ «Շատ իզուր են դատական, փաստաբանական կամ իրավաբանական համայնքները նման կարծիք կազմում, Բարձրագույն դատական խորհրդի հնարավորությունների սահմաններում ինչպես դատավորները, այնպես էլ գիտնական անդամներն աշխատում են օբյեկտիվ և անաչառ»։

Մանրամասները՝ տեսանյութում։