Իշխանությունները սարսափում են. Մոտենում են մարդաշատ միջոցառումների օրերը. «Հրապարակ»

Լուրեր

18.03.2026 | 11:10
Կենսաթոշակի բարձրացում, ստաժի հաշվարկ․ ապրիլի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխությունները. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:06
ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:05
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:05
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
18.03.2026 | 11:02
Դադարեցվել է Արմավիր քաղաքի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը
18.03.2026 | 10:59
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 10:47
Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհեր կան․ Իրանը հայտարարել է Լարիջանիի սպանության համար վրեժի մասին
18.03.2026 | 10:40
ՉL․ «Քամբեք»՝ 0։3-ից հետո, «Ռեալը», ՊՍԺ-ն ու «Արսենալը» նույնպես 1/4 եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.03.2026 | 10:30
Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի սպանությունը
18.03.2026 | 10:25
1-ամյա երեխային երկու ամիս բռնության են ենթարկել, հետո փորձել կյանքից զրկել․ քրեական հետապնդում է հարուցվել խորթ մոր նկատմամբ
18.03.2026 | 10:17
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.14%-ով և կազմել 5001.00 դոլար
18.03.2026 | 10:01
ԱԹՍ-ն թիրախավորել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը․ պայթյուն է որոտացել
18.03.2026 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 18-ի դրությամբ
18.03.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
17.03.2026 | 23:25
ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանական ճամբարում, թեև արտաքուստ հանդարտությանը, խուճապային տրամադրություն է։ Մտավախություն ունեն, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Մի քանի օրից ապրիլի 24-ն է, երբ հոծ բազմություն է գնալու դեպի Եղեռնի համալիր: Եթե այն միանա ցուցարարներին, ապա ոստիկանները կհայտնվեն աննախանձելի վիճակում. չեն կարող ուժ գործադրել, քանի որ դա միջազգային մեծ ռեզոնանս կունենա, և կստացվի, որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրը բռություն է կիրառվում հայերի նկատմամբ իր իսկ իշխանության կողմից:

 Մայիսյան եռատոները նույնպես սարսափի առարկա են, քանի որ Առաջին հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարությունները ևս խոստանում են մարդաշատ լինել։ Բացի այդ՝ ՀՀ են ժամանելու մեծ թվով հյուրեր արտերկրից, ի դեպ, այսօր Հայաստան է ժամանելու Արամ 1-ին կաթողիկոսը, իսկ Սփյուռքի մեր հայրենակիցներից շատերը, ինչպես հայտնի է, պակաս ընդդիմադիր չեն: Եվ, ուրեմն, իշխանությունները մտադիր են ամեն ինչ անել, որպեսզի իրավիճակն արագ լիցքաթափվի, և «Նիկոլը փողոցից խորհրդարան բերվի»՝ մինչև նշված միջոցառումները:

Հավանաբար, այս համատեքստում են նաև Արմեն Սարգսյանի, Գարեգին կաթողիկոսի, ՀՅԴ-ի ու ռամկավարների երեկվա կոչերը։ Ընդամենը 10-11 օր պաշտոնավարող Արմեն Սարգսյանը 7-օրյա ցույցերից ու հանրահավաքներից հետո, «որպես պետության ղեկավար», կողմերին հրավիրել է երկխոսության․ «Իմ խորին համոզմամբ՝ նման վիճակների միակ լուծումը երկխոսությունն է ցանկացած ձևաչափով, միմյանց տեսակետների հարգումն ու հանդուրժողականությունը»»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: