Քանի ՀՀ-ն չի ճանաչել Արցախի Հանրապետությունը, բարդ է խոսել նոր միավորների ճանաչման մասին. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Դեռ վաղ է խոսել Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների ճամաչման մասին, քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Հայաստանի Հանրապետությունը մշտապես առաջ է մղել ազգերի ինքնորոշման իրավունքը, հատկապես Արցախյան հակամարտության համատեքստում էլ երեք սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է, և այդ սկզբունքի հիման վրա պետք է լուծվի հիմնախնդիրը։

Ես կարծում եմ՝ հայկական կողմի համար բարդ է խոսել ինքնորոշման իրավունքի հիման վրա ձևավորված այլ միավորների ճանաչման մասին, քանի դեռ հայկական կողմը չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ Եթե հայկական կողմը հատկապես պատերազմի ընթացքում վճռականություն չի ունեցել ճանաչելու Արցախի Հանրապետությունը, մի փոքր բարդ է խոսել մյուս ձևավորված միավորների անկախության ճանաչման մասին։ Նույն տրամաբանությամբ դուք կարող եք հարցնել մեր տարածաշրջանում ինքնորոշման իրավունքի վրա ձևավորված այլ միավորների ճանաչման կամ չճանաչման մասին։

Այստեղ մի փոքր պետք է հաշվի առնել աշխարհաքաղաքական իրավիճակը, և բացառված չէ, որ ամեն վայրկյան ինչ-որ բան տեղի կունենա։ Աշխարհաքաղաքական նոր վերաձևումներ են տեղի ունենում, այդ թվում՝ մեր տարածաշրջանին է դա անդրադառնալու, բայց այս պահին վաղաժամ է խոսել այդ երկու ձևավորված միավորների ճանաչման մասին»,- նշեց Աննա Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: