Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում պաշտպանել և ապահովել խաղաղ հավաքների ազատության իրավունքը. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրն այսօր կոչ է արել Հայաստանի իշխանություններին՝ պաշտպանել և ապահովել խաղաղ հանրահավաքի ազատության իրավունքը, քանի որ երկրում շարունակվում են բողոքի ցույցերը. փոխանցում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի պաշտոնական կայքը:

«Մարդիկ հիմնարար իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքը խաղաղ ցույցերի ժամանակ: Իրավապահ մարմինները պետք է ոչ միայն զերծ մնան խաղաղ հավաքի ազատության իրավունքին միջամտելուց, այլև պատասխանատու են այդ իրավունքի իրացմանն օժանդակելու համար: Դա ենթադրում է մասնակիցների անվտանգության ապահովումը ցանկացած խոոչընդոտի ժամանակ, ինչպես օրինակ՝ սադրանքների կամ հակադիր ցուցարարների գործողությունների», – ասել է նա:

Շեշտելով ընդդիմության հետ երկխոսություն սկսելու Հայաստանի իշխանությունների առաջարկը՝ Գիսլադոտիրը մտահոգություն է հայտնել Երևանում և այլ քաղաքներում հայ ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման, ինչպես նաև անկանոն ձերբակալությունների շուրջ: «Իշխանությունները պետք է համոզված լինեն, որ հասարակական կարգուկանոնը պահպանելու համար գործադրվող ցանկացած միջոց օրինական է, անհրաժեշտ և համաչափ և նպատակ չի հետապնդում լռեցնելու հակադիր կարծիքները», – շեշտել է Գիսլադոտիրը: