Պուտինի քայլերը դատապարտող բանաձև է ընդունվել. ՀՀ իշխանությունը ձեռնպահ է մնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Երևանում կայացած «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստի ընթացքում հայտարարվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, սակայն խնդրին առնչվող բանաձև չի ընդունվել: Արցախյան հիմնախնդրի թեմայով քննարկմանը մասնակցել է նաև Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հանձնաժողովների անդամ Մարինա Կալյուրանդը, որի դիրքորոշումը Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կարևոր են համարում:

2012 թվականի բոյկոտից հետո Հայաստանում անցկացվող Եվրանեսթի նիստերին առաջին անգամ մասնակցում է նաև Ադրբեջանի պատվիրակությունը: Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Սոլթան Մամեդովը հայտարարել է, որ լուծված են և՛ ղարաբաղյան հակամարտությունը, և՛ ռազմագերիների հարցը: Ըստ Մամեդովի՝ այժմ «Բաքվում պահվում են միայն ռազմական հանցագործներ»: «Եվրանեսթ» ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը սուր քննադատում է ադրբեջանցի պատգամավորի այս դիրքորոշումը:

Ադրբեջանցի պատգամավորները կարևորել են ճանապարհների ապաշրջափակման գործընթացի կյանքի կոչումը: Երևանում, սակայն, նրանց հիշեցրել են Բաքվի որոշմամբ փակված ճանապարհների մասին:

«Եվրանեսթ» ԽՎ-ի պատվիրակաները քննարկել են նաև Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումները: Երեկ ԽՎ Բյուրոյի նիստում ընդունվել է բանաձև, որով դատապարտվել են Ռուսաստանի ոտնձգությունները Ուկրաինայի տարածքային ամբողջականության նկատմամբ: Տեղեկությունը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Թե ով է Պուտինի վարչակազմի քաղաքականությունը քննադատող բանաձևի հեղինակը, Մարիա Կարապետյանը չի բացահայտում, ինչպես և չի գաղտնազերծում բանաձևի բովանդակությունը:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին առնչվող բանաձևը, մինչ հրապարակվելը, խմբագրվում է՝ պայմանավորված երեկ ուշ երեկոյան Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչման մասին հրամանագրերով։ Բանն այն է, որ Եվրանեսթ ԽՎ քաղաքական կոմիտեում բանաձևն ընդունվել էր մինչ Պուտինի այդ որոշումը, թե ինչ է փոխվելու, առայժմ չի բացահայտվում:

Նշենք, որ Երևանում քննարկված բանաձևի մասին հայտնել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի մամուլի ծառայությունը։ Ըստ Կիևի պաշտոնական հաղորդագրության՝ բանաձևը Երևանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի Բյուրոյի նիստում ընդգրկվել է ուկրաինական պատվիրակության նախաձեռնությամբ։

Պաշտոնական Երևանը, այնուհանդերձ, առայժմ չի մեկնաբանում Վլադիմիր Պուտինի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախության ճանաչումը: Factor TV-ն ՀՀ ԱԳ նախարարությունից փորձեց պարզել, թե այս հարցում ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, սակայն գերատեսչության մամուլի խոսնակ Վահան Հունանյանն առաջարկեց հարցերն ուղղել գրավոր:

Ուշագրավ է, որ Մոսկվայի և Կիևի միջև թեժացող հակամարտության ֆոնին առաջիկայում ՀՀ վարչապետը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հրավերով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան