Սկսվեց դաժան նյարդային պատերազմ․ Պուտինը լարելու է վիճակը, որ Բայդենի հետ բանակցի․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետը Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, բավական լարված է միջազգային դրությունը, հատկապես՝ ՌԴ-ի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչումից հետո։ Միջազգային հանրությունը, Արևմուտքը բավական կոշտ է արձագանքել, արդեն պատժամիջոցներ սահմանելու քննարկումներ են։ Բայց ի՞նչ է դա տալու, իրականության մեջ ի՞նչ է փոխելու։ Ռուսաստանն արեց այն, ինչ ուզում էր անել։

-Ես կձևակերպեի այսպես․ լատենտ հակամարտությունը՝ թաքնված, կիսաթաքնված, ավելի բաց դարձավ։ Այդ իմաստով առանձնապես բան չի փոխվել։ Հիմա հարցն այն է, որ Ռուսաստանը ստացավ Դոնեցկն ու Լուգանսկը, բայց մինչ այդ՝ 2014 թվականից իրենը չէ՞։ Պարզապես մի քաղաքական-իրավական ձևակերպում արեցին։ Այսինքն՝ եթե խոշոր հաշվով ենք նայում, ինքը վերցրեց այն, ինչ իրենն էր՝ ես իրավունքը նկատի չունեմ։ Մի ութ տարի ձգձգեց և միջազգային իրավունքում ֆիքսեց մի բան, որ ոչ մեկը չի ճանաչելու՝ բացի Բելառուսը և մի քանի «իզգոյ» պետություններ։ Պարզ է, որ Արևմուտքը և հսկայական քաղաքակիրթ աշխարհը չի ճանաչելու։ Օրինակ՝ Չինաստանը կճանաչի՞, չի՛ ճանաչի։ Հետևաբար, այստեղ մենք պետք է տեսնենք՝ ի՞նչ խնդիր լուծեց Ռուսաստանը։

Ինձ թվում է, որ այս պարագայում, եթե մենք լոկալ ենք վերցնում խնդիրը, Ռուսաստանը հարց չլուծեց, ժամանակավոր հարց լուծեց Պուտինը՝ իր նահանջի դեմքը փրկեց, որովհետև հիշեք՝ ինչ պահանջներ էր դրել, և դա միջուկային շանտաժի վրա էր հիմնված, որը չաշխատեց։ Այս իմաստով, կարծում եմ, որ եթե Արևմուտքը, տվյալ պարագայում՝ ԱՄՆ-ը, մնա իր կարծր դիրքորոշման մեջ և խոստումները կատարի՝ պատժամիջոցներ, թույլ չտալ առաջ շարժվել և այլն, այդ իմաստով որևէ բան չի շահել՝ բացի կորցնելը։ Բացի այդ, երեկվա իրենց Անվտանգության խորհրդի նիստի ցուցադրությունն ապացուցեց, որ Ռուսաստանն ինչպես Իվան Ահեղի ժամանակ եղել է «բոյարների», «օբրեշնիկների» երկիր, այնպես էլ մնացել է։

-Եթե հետ տանք իրադարձությունը և հասնենք մինչև Ռուսաստանի կողմից այս երկու շրջանների ճանաչումը՝ որպես պետություններ, ի՞նչ իրավիճակ էր գլոբալ մակարդակում, արդյո՞ք Ռուսաստանը հարձակվելու է Ուկրաինայի վրա, թե՞ ոչ, արևմտյան տերությունները հրապարակում են հետախուզական տվյալներ, արդյո՞ք Արևմուտքը կընդունի անվտանգության երաշխիքների վերաբերյալ Պուտինի առաջարկները․․․ մինչև Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումն այս թեմաներն էին, բայց Պուտինն անում է մի քայլ, որը կարելի է ասել՝ սպասված էր, բայց, առաջին հայացքից, ինչքանո՞վ է այս շրջանների ճանաչումը վերոնշյալ երկու պրոցեսները։

-ԱՄՆ-ում վերլուծում են իրադրությունը․ դա Հայաստանը չէ՝ զգացմունքային հայ ժողովուրդը միանգամից փողոց լցվի։ Ինձ թվում է՝ պետական ինստիտուտներն ու վերլուծական ծառայություններն այսօր վերլուծություններ են անում, վաղը կտեսնենք՝ ինչ արեցին։ Նույնը վերաբերում է նաև եվրոպական պետություններին։ Հիմա, ինձ թվում է, սկսվում է դաժան, դանդաղ, նյարդերի պատերազմի շրջանը, բազարը՝ բանակցություններ․․․

-Ինչի՞ շուրջ։

-Ամեն ինչի շուրջ, որովհետև այստեղ հետևյալն է․ Ռուսաստանն ուզում է հավասարը հավասարի պես նստել ԱՄՆ-ի հետ՝ Բայդենի հետ նստի և բանակցի, և այն չափով, որքանով իրեն կհաջողվի, թուլացնել չինական ճնշումը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան