Պուտինի որոշման հետցնցումները․ ինչպես արձագանքեցին աշխարհն ու Հայաստանը

Լուրեր

06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունն անհապաղ ճանաչելու գործընթաց է սկսում։ Այս մասին Պուտինն ասաց ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում։

Ի պատասխան՝ Եվրամիությունը հայտարարեց, որ սահմանափակող միջոցներ են կիրառելու, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ ստորագրել է Դոնեցկի և Դոնբասի նկատմամբ պատժամիջոցների մասին հրամանագիրը։

Պուտինի ելույթին կեսգիշերին հաջորդեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ուղերձն ուկրաինացիներին։ Նախագահն ընդգծեց՝ Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանները կմնան նույնը՝ չնայած Ռուսաստանի գործողություններին։

Պուտինի կողմից ճանաչմանն արձագանքել է Ուկրաինայում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ և Դոնբասի հակամարտության կարգավորման կոնտակտային խմբում դեսպան Միկո Կիննունենը՝ հայտնելով իր «խորը ափսոսանքը» այս որոշման հետ կապված։ Նա շեշտել է՝ Լուգանսկի և Դոնեցկի անջատական մարզերի անկախությունը ճանաչելու որոշումը հակասում է Մինսկի պայմանավորվածություններին։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր հերթին հայտարարել է, որ ուկրաինական Դոնեցկի և Լուգանսկի մարզերի անկախությունը ճանաչելու՝ Ռուսաստանի Դաշնության որոշումը չի համապատասխանում ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։ Նա կոչ է արել բոլոր ջանքերը կենտրոնացնել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման, խաղաղ բնակիչների պաշտպանության և ցանկացած գործողությունների ու հայտարարությունների կանխարգելման ուղղությամբ։

ՌԴ նախագահի՝ երեկ կայացրած որոշումն այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների ու ժողովրդի անունից ողջունել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա շնորհավորել է Դոնբասի ժողովրդին, իր ձևակերպմամբ՝ «պատմական իրադարձության կապակցությամբ»։ Այնինչ հայաստանյան իշխանությունները դեռևս լռում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան