ՌԴ-ն մեծ պատերազմ կսկսի՞․ Ադրբեջանն ու ՌԴ-ն այսօր դաշնակիցներ կդառնան․ զրույց Էդմոն Մարուքյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ

-Պարո՛ն Մարուքյան, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրերի ստորագրումով ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։ Ռուս զինծառայողները տեղակայվում են այդ տարածքներում։ ԱՄՆ-ն սա դատապարտել է։ Բլինքենն ասել է՝ «Ուժի սպառնալիքով կամ կիրառմամբ ստեղծված նոր «պետությունը» չպիտի ճանաչեն աշխարհի պետությունները»։ Ի՞նչ հետևանքներ կունենա սա, միջազգային հարաբերություններն ինչպե՞ս կփոխվեն:

-Ես կարծում եմ՝ ՌԴ նախագահի և ռուսական էլիտայի այս որոշումը սպասված էր, բոլորը գիտեին, որ դա տեղի է ունենալու: Եթե տեսնեք Ուկրաինայի՝ Զելենսկու հայտարարությունը, իրենք գիտեին, որ ճանաչվելու են այդ ինքնահռչակ հանրապետությունները: Ռուսաստանը դրանից առաջ ցույց տվեց հետաքրքիր դիվանագիտական խաղ առ այն, որ մենք փորձում ենք բոլոր ուղղություններով աշխատանք տանել, բայց ուկրաինական, արևմտյան կողմը կառուցողական չեն և նախապայմանները չեն ընդունում: Իսկ նախապայմանները՝ հետ գնալ 1997թ. իրադրություն: Ակնհայտ էր, որ կոմպրոմիս չի լինելու: Գիտենք, որ ռուսական անձնագրեր էին տրվել Դոնեցկի և Լուգանսկի հազարավոր բնակիչների, և ակնհայտ էր, որ զուտ այդ հիմնավորմամբ Ռուսաստանը պետք է պաշտպաներ բնակչությանը: Հիմա, կարծում եմ, լարումը լինելու է ոչ միայն Դոնեցկի և Լուգանսկի փոքր սահմաններում, այլ նաև ռուսական զորքերն առաջ կգնան, գիշերը տեղակայվել են՝ Պուտինի 50 րոպեանոց խոսքի ընթացքում զորքերը մտնում էին այդ տարածքներ:

-Արդյո՞ք մեծ պատերազմ կսկսվի: Հիշենք ՌԴ ներքին գործերի նախարար Կոլոկոլցևի պնդումը, թե ինքնահռչակ միավորների անկախությունը պիտի ճանաչվի Դոնեցկի և Լուգանսկի ամբողջական սահմաններով։ Պետդումայի անդամ Կալաշնիկովը ևս ասել է՝ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունները կլինեն մարզերի սահմաններում։ Այսինքն՝ զորքերի առաջխաղացում պետք է լինի, որպեսզի ապահովեն այս որոշումը:

-Կարծում եմ՝ այս հայտարարությունները լուրջ խուճապ են առաջացնելու այն հատվածներում, որոնք դեռևս Դոնեցկի և Լուգանսկի էֆեկտիվ հսկողության տակ չեն, և շատ արագ ուկրաինական կողմն այդ տարածքներից տարհանում է իրականացնելու, որովհետև իրենք պատերազմելու, լուրջ դիմադրություն ցուցաբերելու հնարավորություն չունեն: Ռուսական կողմի հայտարարությունները ենթադրում են, որ պետք է առաջ գնան, այսինք՝ ասում են՝ խաղաղ գնացեք հետ։ Երեկ ՌԴ նախագահը հայտարարեց, որ կոչ է անում դադարեցնել գործողությունները, այլապես ամբողջ պատասխանատվությունը կրելու է ուկրաինական իշխանությունը, նրանց աջակցող արևմտյան երկրները:

-Քանի որ Դուք նաև իրավաբան եք, ինչ եք կարծում՝ օրինակա՞ն միջամտություն է ՌԴ-ի կողմից այդ «պետությունների» ճանաչումը, թե՞ ոչ:

-Եթե ՌԴ նախագահի գործողությունները նայենք, նա միշտ փորձում է միջազգային իրավունքով, բնականաբար, իրենց մեկնաբանմամբ, պահպանել բոլոր կանոնները: Տեսեք՝ իրենք կարող էին, չէ՞, առանց ճանաչելու էլ այդ զորքերն այնտեղ ուղարկել, բայց դա լինելու էր ուկրաինական տարածքի ներխուժում, այսինքն՝ իրենք ճանաչում են, կնքում են համաձայնագրեր գործընկերության վերաբերյալ և զորքեր են ուղարկում այնտեղ: Այս իմաստով, իրենց մեկնաբանմամբ, ռուսական կողմը պահպանում է բոլոր կանոնները: Ինչ կարող է անել միջազգային իրավունքի համատեքստում, օրինակ, աշխարհը:

-Եվ Ուկրաինան՝ առաջին հերթին:

-Հետպատերազմյան (նկատի ունեմ երկրորդ համաշխարհային պատերազմը) համակարգն այնպիսին է, որ երբ այդ ամենն անում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամը, հնարավոր է նաև բանաձև անցկացնել, որովհետև նրանք ունեն վետոյի իրավունք: Բնականաբար, որևէ բանաձև չեն կարող անցկացնել առ այն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտի և ասի, որ ՌԴ գործողություններն ապօրինի են, եթե կարողանային, վաղուց արած կլինեին Աբխազիայի ու Օսիայի կամ Ղրիմի պարագայում: Չնայած Ղրիմի հիմքերն այլ են… Հետևաբար, միջազգային իրավունքի արևմտյան մեկնաբանմամբ՝ լինելու է, որ ՌԴ-ն ներխուժել է Ուկրաինայի տարածք, ճանաչել է այդ պետությունները, որի իրավունքը չուներ, ուժի սպառնալիքով է անում, հետևաբար՝ դա ապօրինի է, և ոչ մի երկիր չպետք է ճանաչի: Ռուսական մեկնաբանությունը հետևյալն է՝ տարածքների բնակչություններն իրավունք ունեն ինքնակազմակերպվելու և ինքնորոշվելու, ինքնորոշվել են, հռչակվել են որպես պետություն, նրանց ցեղասպանությունից փրկելու համար ճանաչում ենք նրանց անկախությունը, կնքում ենք իրենց հետ համապատասխան համաձայնագրեր և մեր զորքերն օրինական են մտել այդ տարածքներ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան