Եթե Ադրբեջանն ահաբեկչությամբ փորձի վնասել Արցախում որևէ մեկին, դա սադրանք կլինի ՌԴ-ի դեմ․ Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.05.2026 | 14:40
ԲՐԻԿՍ-ի ԱԳ նախարարները հանդիպում են Հնդկաստանում՝ Իրանի հետ պատերազմի, նավթի գների աճի և ներքին տարաձայնությունների ֆոնին
14.05.2026 | 14:35
«Բոլորին դեմ եմ» կուսակցության նախընտրական ջուրծեծոցին Կարապի լճում. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:31
«Ռեալը» հայտարարել է նախագահի վաղաժամ ընտրությունների մասին
14.05.2026 | 14:27
«Ջուր ծեծելու» ակցիայից առաջ դատարկվել է Կարապի լիճը․ ըստ պատասխանատուների՝ սանիտարական մաքրման օր է
14.05.2026 | 14:23
Ասում ենք՝ 300 հազար ադրբեջանցի է գալու, բայց արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:16
Իսրայելը պնդում է՝ Նեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ Իրանի հետ պատերազմի ժամանակ․ ԱՄԷ-ն հերքում է
14.05.2026 | 14:13
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.05.2026 | 14:07
Բոլոր ուժերի հետ կոալիցիան բացառում ենք․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 14:00
Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել՝ երկրի օդային տարածքում ԱԹՍ-ների հետ կապված ճգնաժամի ֆոնին
14.05.2026 | 13:56
Գագիկ Ծառուկյանը Նոյեմբերյանում է․ ՈւՂԻՂ
14.05.2026 | 13:53
Մադոննան, Շակիրան ու BTS խումբը ելույթ կունենան ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջմանը
14.05.2026 | 13:46
Ընտրակաշառք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը կխստացվի․ Ալեն Սիմոնյան
14.05.2026 | 13:41
Անհետ կորածի հայրը 3 օր է` նստացույց է անում Կառավարության շենքի մոտ. 27-ին վարչապետն է ընդունել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 13:35
ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը Հայաստանի հետ երկկողմ առևտրի մեկնարկի մասին
14.05.2026 | 13:31
Պետությանը կվերադարձվի Վայքում գտնվող շուրջ 17 մլն դրամ արժեքով անշարժ գույք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցն Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, Արցախի ԱԱԾ-ն այսօր հայտարարեց, որ ի զորու է ապահովել ոչ միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, այլև յուրաքանչյուր քաղաքացու և Արցախ այցելածի անվտանգությունը՝ իրականացնելով լրացուցիչ միջոցառումներ։ Կարճ հիշեցնեմ՝ Ադրբեջանի Դատախազությունն է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին ձերբակալելու սպառնալիք հնչեցրել, իբր՝ «Գյանջայի վրա հրթիռային հարձակման» համար։ Ինչքանո՞վ է իրական համարվում ադրբեջանական սպառնալիքը, որ փորձեն նախագահին ձերբակալել։

-Բնական է՝ մենք նման սպառնալիքներին պետք է շատ լուրջ վերաբերվենք, շա՛տ, որովհետև ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որտեղ ահաբեկչությունը պետական քաղաքականություն է։ Այդ հայտարարությունը դրա ևս մեկ ապացույցն է։ Հայատյացություն կա Ադրբեջանում, որը նացիզմի և ֆաշիզմի դրսևորում է, և այն իրականացվում է ամենաբարձր մակարդակով։ Եթե մի երկրի կառավարությունը, ղեկավարությունը հայտարարում է, որ նման ահաբեկչական քայլերի են դիմելու, սա իսկապես ցույց է տալիս, թե ում հետ գործ ունենք։ Նախագահի դեմ այս հայտարարությունը ոտնձգություն է Արցախի պետականության նկատմամբ, քանի որ նախագահն ինստիտուտ է, նաև ոտնձգություն է քաղաքացու հանդեպ, որովհետև նախագահը և քաղաքացին հավասար են՝ Արցախի Հանրապետության քաղաքացի են հանդիսանում։ Սա պետական ահաբեկչություն է մարդու և պետական ինստիտուտների դեմ։

-Այսօր պարզ դարձավ, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի։ Ադրբեջանի Զինվորական դատախազության պաշտոնյան հայտնել է, որ նրանք Ադրբեջանում մեղադրվում են «ԼՂ-ում 1988թ փետրվարից ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով հայազգի աշխատավորների հավաքներ կազմակերպելու, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» հռչակման, իշխանությունը Ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդին և գործկոմին փոխանցելու մեջ»։ Ինչո՞ւ է հենց հիմա Ադրբեջանը մեղադրանքների, հետախուզումների շարք սկսում։

-Գիտեք՝ խնդիրը ժամանակի մեջ չէ։ Խնդիրն այն է, որ սա սպասելի էր։ Մենք կանխատեսում էինք նման քայլեր դեռևս 2020թ․ նոյեմբերի կեսերից՝ հենց անմիջապես պատերազմից հետո։ Դա պարզապես ահաբեկչական քաղաքականության մի ձև է, ուղղված է Արցախի, մեր ժողովրդի դեմ։ Դրանով փորձում են վախ սերմանել, որ եթե, փաստորեն, երկրի ղեկավարությունն է թիրախավորվում, և նրան փորձելու են ցանկացած ձևով վնաս հասցնել, էլ ի՞նչ խոսել հասարակ քաղաքացիների մասին։ Սա նաև նենգ հարված է Ռուսաստանին, ռուսական խաղաղապահ առաքելությանը։ Աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի, և սա մի գործընթաց է, որին պետք է լուրջ վերաբերվենք, և այստեղ նաև ներգրավված է Թուրքիան, ըստ ամենայնի, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը միասին են այդ գործողություններն իրականացնում։ Նրանք կարող են դիմել սադրանքների ոչ միայն ճանապարհի երկայնքով, այլ նաև այլ երկրներում՝ ցանկացած պաշտոնյայի և հայի նկատմամբ։ Սա պետական ահաբեկչություն է, որը պիտի երբեք աչքաթող չանենք։

-Դուք գնահատական հնչեցրիք, որ սա սպառնալիք է նաև ռուս խաղաղապահների նկատմամբ։ Ո՞րն է Ձեր գնահատականի հիմքը։ Նկատի ունեք այն, որ Արցախում խաղաղության և անվտանգության ապահովման հիմնական գործառույթն այսօր ռուս խաղաղապահների վրա է։ Որպեսզի Ադրբեջանը կատարի իր սպառնալիքը, կա՛մ պետք է ունենա խաղաղապահների համաձայնությունը, կա՛մ կոնֆլիկտի մեջ մտնի նրանց հետ։ Ինչ եք կարծում՝ ո՞ր ճանապարհով կփորձեն ադրբեջանցիները սադրանքի գնալ։

-Տարբեր եղանակներով․․․ երբ մենք խոսում ենք, որ դա սպառնալիք է նաև ՌԴ-ի դեմ, տարբեր ահաբեկչական գործողություններ անել, ինչ-որ մեկի փորձել վնասել, առանց այդ էլ կան որոշ պրովոկատորներ, որոնք փորձում են խարխլել հայ-ռուսական եղբայրությունը, հետո սկսելու են բղավել, գոռալ, որ ռուսներն են դա անում, ի վիճակի չեն ռուսները։ Հասկանալի է, չէ՞, թե ինչ թիրախների են ուզում նրանք հասնել։ Փորձելու են աշխարհաքաղաքական դիվիդենտներ շահել, այդ պատճառով մենք պետք է շատ աչալուրջ լինենք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան