Արցախի ժողովուրդն իր տարածքի հետ կապված է իրավունքով․ ԱՀ ՄԻՊ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ուղերձ է հղել Արցախյան շարժման 34-ամյակի առթիվ։

Նրա ուղերձում ասվում է․

«Արցախյան շարժման ամբողջ գաղափարաբանությունը հիմնված է իրավունքի պաշտպանության կարևորագույն հիմնասյունի վրա։ Այն պայքար էր և այսօր էլ շարունակում է մնալ պայքար՝ հանուն իրավունքի։

Շարժումն ամբողջովին ժողովրդավարական և իրավունքահեն գործընթաց է, որ տարբեր տարիների ուղղակի բախվել է ավտորիտար Ադրբեջանի բռնի հակադրությանը։ Վերջինը 2020 թվականի սեպտեմբերին հայ ժողովրդի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան է։

Ադրբեջանի ձեռամբ շարժումը մարդու իրավունքների պաշտպանության օրակարգից տարբեր կառույցների համար վերածվեց զուտ տարածքային վեճի։ Սակայն անաչառ աչքի համար ամեն ինչ շատ պարզ է․ Արցախի ժողովուրդն այս տարածքի հետ կապված է իրավունքով։

Եթե մարդու իրավունքները համընդհանուր են, ապա ինչո՞ւ դրանց գործնական իրացումը թույլատրելի է որոշ ազգերի համար, իսկ մյուսների համար՝ ոչ։ Այս պարզ հարցի պատասխանն է, որ Արցախի ժողովուրդը 34 տարի շարունակ փորձում է ստանալ միջազգային հանրությունից, մարդու իրավունքներն առաջնահերթություն հռչակած կառույցներից ու երկրներից։

Եվ այս հարցն արդեն ոչ միայն Արցախի ժողովրդի իրավունքների հարցն է, այլև առհասարակ մարդու իրավունքների և դրանց իրացմանը բռնությամբ պատասխանելու միջև ընտրության հարց է։

Իրավունքների պաշտպանության վերաբերյալ շքեղ դահլիճներում սեմինարներ վարելու ժամանակ ուղղակի պետք է հիշել, որ աշխարհում կան մարդիկ, որոնք պայքարում են իրենց ամենատարրական՝ կյանքի իրավունքի համար»: