Իսկ որևէ մեկը գիտի՞` ռուս սահմանապահները մնալու են, թե՞ չէ. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 11:39
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկիի հետ հանդիպումը «շատ լավ» է անցել
29.07.2026 | 11:28
ՌԴ-ն Պավել Դուրովին մեղադրում է ահաբեկչությանը նպաստելու մեջ․ նրա նկատմամբ միջազգային հետախուզում կհայտարարվի
29.07.2026 | 11:16
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
29.07.2026 | 11:05
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռյազանում նավթավերամշակման գործարանի և Wildberries-ի պահեստի վրա
29.07.2026 | 10:57
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը․ տուժածներ չկան
29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
Բոլորը

«Ամեն մեկս նվիրված ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ոչ միայն անվտանգ լինեն ՀՀ սահմանները, այլ նաև Արցախը՝ այս պատերազմից հետո: Դա նշանակում է, որ պաշտպանության բանակի ռեֆորմ ևս պետք է իրականացնել: Հայաստանը և Արցախը եղել են անվտանգային նույն տիրույթում, և դա պետք է պահպանվի»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Հարցին, թե բացառո՞ւմ է Արցախը՝ Ադրբեջանի կազմում, Քոչարյանը պատասխանեց. «Արցախը հիմա որտե՞ղ է, Արցախը գտնվում է Արցախում, առնվազն 4 տարի կազմի խնդիր չի քննարկվելու, պետք է այս հրադադարի ռեժիմը ճիշտ օգտագործենք… Հեռանկարում ինչ սցենարներ կզարգանան, աշխարհում ինչ տեղի կունենա, չգիտեմ…»:

Անդրադառնալով հարցին, թե ՀՀ իշխանությունները գիտե՞ն՝ ինչ է լինելու 4 տարի հետո, թե՞ սպասում են պայմանագրով նշված ժամկետի վերջին 6 ամիսներին բանակցել՝ սահմանապահները գնան, թե մնան, Քոչարյանն արձագանքեց. «Իշխանությունների պատկերացումների մասին կարող եք ծանոթանալ կառավարության ծրագրում… Ինչ վերաբերում է նրան՝ ռուս սահմանապահները մնալու են, թե ոչ, իսկ որևէ մեկը գիտի՞ մնալու են, թե՞ չէ: Մեր սցենարների մեջ ամեն ինչ պետք է հաշվի առնել՝ և՛ մնալը, և՛ չմնալը: Պաշտպանության ռազմավարության նոր փաստաթղթի անհրաժեշտության շեմին ենք կանգնած»:

Մանրամասները՝ տեսանյութում: