Քոչարյանի ասած սցենարով պետություն ենք կորցնելու, ի՞նչ գործոն դառնալու մասին է խոսքը․ Արեգ Քոչինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.12.2025 | 23:29
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել 907 ուղղումն ամբողջությամբ չեղյալ համարելու մասին օրինագիծ
10.12.2025 | 23:13
Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ
10.12.2025 | 22:58
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Համբուրգի քաղաքապետի հանդիպումը
10.12.2025 | 22:42
Համբարձում Մաթևոսյանը ՄԹ բնության նախարարին է ներկայացրել COP17-ի տարբերանշանն ու կարգախոսը
10.12.2025 | 22:22
Բաց երկխոսություն տեխնոլոգիական թեմաների շուրջ. Մխիթար Հայրապետյանը հանդիպել է LinkedIn-ի հայաստանյան համայնքի ներկայացուցիչներին
10.12.2025 | 22:13
Գալուզինը Բաքվում ընդգծել է 11 ռուսաստանցիների ազատ արձակման կարևորությունը
10.12.2025 | 22:00
Կհրապարակենք 44-օրյայի զեկույցից դետալներ՝ ոչ գաղտնի մասերը․ ծածկադմփոց չի՛ արվել․ Գագիկ Մելքոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 21:53
Լիանա Թովմասյանը՝ Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ
10.12.2025 | 21:40
Հարավային Կորեան և Ճապոնիան օդ են բարձրացրել իրենց ինքնաթիռները՝ ի պատասխան ՌԴ-ի և Չինաստանի համատեղ օդային պարեկության
10.12.2025 | 21:28
Կրոնական ազատությունը Հայաստանում ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է։
10.12.2025 | 21:17
Հայ բռնցքամարտիկները հաջողություններ են գրանցել աշխարհի առաջնությունում
10.12.2025 | 21:08
Սևանում հայտնաբերվել է 62 ձկնորսական ցանց․ սիգի որսի արգելքի վերահսկումը խստացվել է
10.12.2025 | 21:00
Վարչապետը չի ուզում օտար հատուկ ծառայությանը ենթարկվող կաթողիկոս․ նա և ԱԱԾ-ն տիրապետում են փաստերի. Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.12.2025 | 20:48
Խաղաղության Նոբելյան մրցանակի վենեսուելացի դափնեկիրը չի մասնակցել մրցանակաբաշխությանը
10.12.2025 | 20:39
Հայաստան–Հունաստան հարաբերությունների խորացման նոր հնարավորություններ. Դավիթ Կարապետյանի հանդիպումը Լուկաս Ցուկալիսի հետ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանն է

-Պարո՛ն Քոչինյան, մինչ ՀՀ իշխանությունները խոսում են տարածաշրջանն ապաշրջափակելուց և ՀՀ-ի ճանապարհները բացելուց, Ռոբերտ Քոչարյանը իշխանություններին մեղադրեց այն բանում, որ փորձ է արվում Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում փոխարինել թուրքականով, որ Հայաստանի «աջարիզացիա» է գնում։ Ակնարկեց, որ ԱՄՆ-ն էլ աջակցում է այդ պրոցեսին՝ թուլացնելու ՌԴ ազդեցությունը։ Այդպե՞ս է։

-Քոչարյանն ապրիորի ճիշտ բան չի կարող ասել, որովհետև ինքն ուրիշ շահեր է սպասարկում։ Խոսքը ռուսական շահերը փոխարինելու մասին չէ, այլ հավասարակշռելու։ Ընդհանրապես, պետության ամենակարևոր դերն անվտանգային ռիսկերը կառավարելն է։ Երբ մի պետության ներգրավվածությունը և ազդեցությունն այն աստիճանի է, ինչ Ռուսաստանինը՝ Հայաստանում, դա այլևս կառավարելի ռիսկ չէ։ Ձեզ մի պարզ օրինակ բերեմ․ եթե ռուսները հիմա մեզանից պահանջեն գնանք, Ուկրաինայի իրադարձություններին խառնվենք, մենք պետք է գնանք, որովհետև այլընտրանք չունենք։ Խոսքն այսպիսի այլընտրանքների ձևավորման մասին է։ Ընդ որում, այլընտրանք ասելով չեմ ասում՝ ռուսական զորքը գնա, թուրքական զորքը գա։ Մենք պետք է ունենանք խաղաքարտ։ Եթե ջուրը մաքրենք, ռուսական ազդեցության մեխը ՀՀ-ում ո՞րն է, որ ռուսները չլինեն, թուրքերը կգան ձեզ կուտեն։ Ա՛յ, եթե մենք ունենանք խաղաքարտ, որ թուրքերը մեզ չեն ուտելու, մեզ հետ խոսակցության ժամանակ ռուսների այդ հիմնական խաղաքարտը վերանում է։

-Միութենական պետության թեմայով Քոչարյանը պրագմատիկ հաշվարկի դիրքերից է մոտենում՝ իր խոսքով «Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու և այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու այս տարածաշրջանում, ուրեմն պիտի լուծումներ գտնես։ Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակում»։ Գուցե, ՀՀ-ի ռեսուրսներն իրո՞ք նվազ են, որ գործոն դառնալու ելքը բացառապես Միութենական պետությանը միանալն է մնացել։

-Այստեղ կա՛մ կա մեթոդաբանական սխալ, կա՛մ օտար տերությանը ծառայելու խնդիր։ Երբ դու պատճառաբանելով, որ ուզում ես պետությունը հզորացնել, պետությունը տանում ես մի տեղ, որը նշանակելու է պետության վախճանը, դու մտնում ես երկքայլանի հետգործողության մեջ

-Ռոբերտ Քոչարյանն այդ մասում խոսել է տարածաշրջանում գործոն դառնալուց։

-Բայց խոսում է պետության՝ գործոն դառնալուց, ճի՞շտ է։ Հիմա եթե դու պետությունդ վախճանի ես տանում, ի՞նչ գործոն դառնալու մասին է խոսքը։ Միութենական պետությունը միջնաժամկետ կտրվածքով վերածվելու է ԽՍՀՄ-2-ի։ Դա անխուսափելի է։ Հիմա, երբ դու ուզում ես կամավոր գնալ, մտնել այդ Միութենական պետության մեջ, նշանակում է՝ դու ուզում ես կամավոր կերպով երկիրդ տանել, մտցնել ԽՍՀՄ-ի մեջ։ Հիմա այս պարագայում ի՞նչ գործոնի մասին է խոսքը։ Այսպիսի մի բանաձև ասեմ․ կա՛մ պետությունը վեր է ամեն ինչից, կա՛մ չկա պետություն։ Եթե քեզ համար պետությունն ամեն ինչից վեր չէ, դու կորցնելու ես պետությունը։ Այո՛, կարող է քեզ համար հարստությունը, անվտանգությունն ու այլ բաներ ավելի կարևոր լինեն, բայց դու կորցնում ես պետությունդ։ Հիմա, եթե Քոչարյանն ասում է՝ գնանք Միութենական պետություն, օրինակ՝ թոշակները կբարձրանան, ռուսական տեխնիկան կբերեն, այստեղ կդնեն, թուրքերը մեզ վրա չեն հարձակվի, այդ ամենը բերելու է նրան, որ մենք կորցնելու ենք պետությունը՝ ՌԴ-ի կազմում տարալուծելով։ Պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության մասնակի կամ ամբողջական զիջման օգտին խոսողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Պետք է ձերբակալվեն բոլոր այն մարդիկ, որոնք ՀՀ-ն ՌԴ-ի հետ՝ հանուն Միութենական պետության կազմ մտցնելու շարժման մասնակիցն են, որովհետև նրանք դեմ են գնում ՀՀ-ի ինքնիշխանությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան