Բոլորիս մտահոգությունն էր, թե Թուրքիան որքանով է շահագրգռված արդյունքով, այլ ոչ թե իմիտացիայով․ Ստեփան Սաֆարյանը մանրամասներ է ներկայացնում ԱԳՆ-ում փակ հանդիպումից

Լուրեր

22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
22.11.2024 | 22:59
Փաշինյանը հաստատեց՝ պաշտոնյաները SMS-ով են հրաժարականի ցուցում ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:55
Բաքուն ու Անկարան քննարկել են «կանաչ էներգիայի» նախագիծը
22.11.2024 | 22:52
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունն առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:42
Եղել է վարչապետի խնդրանք. Փաշինյանը՝ ԲԴԽ նախագահի հրաժարականի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 22:27
Ինչու 1 օրում 6 պաշտոնյա հրաժարական տվեց. Փաշինյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի խոսնակը տեղեկություն էր տարածել, որ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու պաշտոնական Անկարայի հետ հարաբերությունների ապագան։

Factor.am-ը հանդիպումից ստացած տպավորություններից, Հայաստանի առջև դրված խնդիրներից զրուցել է քննարկմանը մասնակցած Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը։

-Պարո՛ն Սաֆարյան, երեկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հանդիպում էին կազմակերպել փորձագիտական դաշտի ներկայացուցիչների հետ։ Դուք հանդիպման մասնակիցներից էիք։ Հայտնի է՝ թեման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն էր։ Այն տեղի ունեցավ Վիեննայում սպասվող հատուկ բանագնացների հանդիպմանն ընդառաջ։ Հանդիպումն ի՞նչ նպատակ ուներ՝ գործընթացի մասին ձեր կարծիքը ճշտելո՞ւ, թե՞ նաև ձեզ հետ խորհրդակցելու։

-Փորձագետները հարցեր են ուղղել և՛ նախարարին, և՛ հատուկ բանագնացին։ Նրանք իրենց դիտարկումները, մոտեցումներն են ներկայացրել, որոնց կապակցությամբ էլ մենք մեր դիրքորոշումներն ենք ներկայացրել, նաև մեր տեսակետներն ու մոտեցումներն ենք ձևակերպել և՛ «կարմիր գծերի», և՛ մեր մտահոգությունների, և՛ մեր հնարավորությունների մասին։ Ընդհանուր առմամբ, կարծում եմ, այնպես չի եղել, որ մեկը գնացել էր մյուսին լսելու կամ համոզելու, եղել է շատ բաց, անկեղծ և տարբեր տեսակետներով, տարբեր դիրքորոշումներով հագեցած հանդիպում։ Կարևոր է, որ իշխանությունների մոտ գիտակցում կա, որ այս գործընթացը կարիք ունի քննարկումների, խորհրդակցությունների։

-Ասացիք, որ ներկայացվել են «կարմիր գծերը»։ Ձեզ համար որո՞նք են «կարմիր գծերը» Թուրքիայի հետ բանակցություններում, ի՞նչ պետք է սկզբունքորեն չանի Հայաստանը։

Թույլ տվեք այդ մասին ես չասեմ։ Պարզապես չեմ ցանկանում, որ որևէ տեղեկատվություն ընդհանուր ելույթիս կոնտեքստից կտրվի։ Ամեն դեպքում՝ ասեմ, որ այն, ինչ մտածում ենք, հասանալի դարձրեցինք իշխանություններին։

-Քննարկմանը ի՞նչ մտահոգություններ ներկայացվեցին։

Բոլորիս մտահոգությունն այն է, թե որքանո՞վ է Թուրքիան անկեղծ, որքանո՞վ է շահագրգռված արդյունքով, այլ ոչ թե իմիտացիայով, ի՞նչ կտա իմիտացիան, ընդհանրապես հայ-թուրքական հարաբերություններն ինչի՞ն են խանգարում, ի՞նչ խնդիրներ են իրենք լուծում, մենք ո՞ւմ խնդիրն ենք լուծում, ի՞նչ ենք ստանում և շատ-շատ նմանատիպ հարցեր։ Հավատացնում եմ Ձեզ՝ վերին աստիճանի բաց, կառուցողական, առողջ, նույնիսկ շատ հակադրվող կարծիքներով հանդիպում է եղել։

-Ո՞րն է Ձեր ստացած տպավորությունը հանդիպումից Հայաստանի իշխանություններն այս գործընթացին ի՞նչ ակնկալիքներով են գնում։

-Քանի որ անորոշությունները շատ են և սեղանին դեռևս ոչինչ չկա, դեռ պետք է շատ հարցերի պատասխաններ ստանալ և կանխատեսել։ Տարօրինակ է, որ Թուրքիան առանց նախապայմանների է բանակցային գործընթաց մտնում։ Մենք, այնուամենայնիվ, հասկանում ենք, որ բանակցային ինչ-որ փուլում մեր առջև դրվելու են խնդիրներ։ Պետք է հասկանալ՝ ի՞նչ խնդիրներ են, ո՞ւմ խնդիրներն են։ Այնպես չէ, որ այդ հարցերի պատասխանները կան։ Պետք է քննարկել բոլոր սցենարները, թե որ դեպքում ինչպես պետք է դրսևորենք մեզ, ինչպես ձևակերպենք «կարմիր գծերը», ինչպես առաջ շարժվենք, ինչ եզրակացություններ անենք։ Քանի որ գործընթացը նոր է սկսվել, շատ հարցերի պատասխան ո՛չ իշխանությունն ունի, ո՛չ էլ մենք։ Կարևորն այն է, որ ունենալով որոշ վարկածներ՝ իշխանությունները փորձում են ճշտել՝ արդյո՞ք նույն վարկածները փորձագետներն էլ ունեն, կամ նրանք ի՞նչ վարկածներ ունեն։ Մեթոդաբանական առումով ամեն ինչ ճիշտ էր, բայց շատ կարևոր է, որ այս ամենը լինի շարունակական, բազմապրոֆիլ, բազմամակարդակ։

Մեր առջև դրված առաջնային խնդիրը ո՞րն է Թուրքիայի հետ բանակցություններում նախ հաստատել դիվանագիտական հարաբերություննե՞ր, թե՞ նաև այլ հարցեր լուծել, օրինակ՝ զուգահեռ հաշտեցման գործընթաց տանել։

Հանդիպմանը մենք ամեն ինչ քննարկել ենք։ Հարցերը շատ են, բայց սա նուրբ խնդիր է, թույլ տվեք շատ բան չասեմ։ Թող թշնամին, հակառակորդը չիմանա, թե մենք ինչ նպատակներ ենք դրել մեր առջև։ Նույն կերպ նրանք չեն բացահայտում, թե ինչ խնդիրներ են հետապնդելու։ Կգնան, կհանդիպեն, կունենան հանդիպումների շարքեր, հնարավոր կլինի համադրել, գնահատել գործընթացի դինամիկան, հնարավոր կլինի հասկանալ, թե ինչ հարթության վրա, ինչ ճակատում ինչ խնդիր է դրվում։ Սրանք մարտավարական, ռազմավարական խնդիրներ են, որոնց մասին այս պահին չարժե խոսել։ Գործընթացը նոր է սկսվել, ոչ մի կողմ չի կարող հարցերին սպառիչ պատասխան տալ։ Ավելի շատ եղել է հանդիպում՝ հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածությամբ։ Շատ-շատ բարդ գործընթաց է։ Իմ ու գործընկերներիս խորհուրդը եղել է՝ բարձր պրոֆեսիոնալիզով մոտենալ հարցին, ամուր հիմքերի վրա դնել գործընթացը, որ վաղվա իշխանությունների համար էլ այն հուսալի լինի, որպեզի չունենանք այն, ինչ ունեցել ենք այլ գործընթացների մեկնարկի ժամանակ տրված սխալների արդյունքում։

-Հիմա ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ բանակցում է նաև Ադրբեջանի հետ թուրք պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, որ Հայաստանի հետ իրենց քայլերը քննարկում, համաձայնեցնում են Բաքվի հետ։

Երեկվա հանդիպումից մենք մի բան հասկացանք, որ բաներ կան, որոնք եթե նույնիսկ թողնվել են առանց հերքման, ամենևին այնպես չէ, որ հենց այդպես էլ կան։ Այսինքն՝ բաներ կան, որ շատերը մտածում են, որ այսպես է, քանի որ չեն հերքվել, բայց իրականում այդպես չէ։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չեն հերքվել, ապա կարող ենք ասել, որ դրա համար շատ-շատ շարժառիթներ են եղել։ Երբ Թուրքիան ասում է, որ քննարկում է Ադրբեջանի հետ, նախ պետք է հասկանալ, թե այդ «քննարկելը» ինչ է նշանակում՝ միայն տեղեկացնե՞լ, թե՞ նաև համաձայնեցնել։ Շատ-շատ նման խնդիրներ կան։ Այնպես չէ, որ ես հերքում եմ, որ Անկարայի օրակարգում կա Բաքվի օրակարգը, բայց դա շատ-շատ մութ անտառ է։ Իհարկե, մենք հիշում ենք, որ Թուրքիան նախկինում գործընթացը սպանեց նաև Ադրբեջանի ցանկությամբ։ Բայց հիմա մենք չգիտենք, եթե գա իր տարածաշրջանային ամբիցիաները և Ադրբեջանի շահերը բավարարելու միջև պահը ընտրություն կատարելու, ի՞նչ որոշում է կայացնելու Թուրքիան։ Ընթերցողը կարող է չպատկերացնել, բայց իսկապես շատ են նուրբ հարցերը, չափազանց շատ են կարևոր դետալները՝ սկսած անձնային գործոնից, վերջացրած աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այլ կոնտեքստով։ Կարող են միավորվել թուրք-ադրբեջանական շահերը, բայց դրանք կարող են նաև հակադրվել։

-Պարո՛ն Սաֆարյան, հիշում ենք՝ 2008-2009 թվականներին ինչ մեծ ուշադրություն կար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նկատմամբ։ Հիմա տեսնում ենք, որ գործընթացին դրական են վերաբերում Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը։ Հանդիպմանը քննարկում եղե՞լ է՝ այս անգամ ո՞ւմ միջնորդությամբ է գործընթացը լինելու։

Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ողջունել են գործընթացը, բայց դեռևս հստակ չէ՝ այդ բոլոր կողմերը միասի՞ն, թե՞ առանձին կլինեն միջնորդ։ Դա պայմանավորված է շատ հարցերով, կապված է աշխարհում, տարածաշրջանում տեղի ունեցողի հետ, թե գործընթացը ողջունողներն ինչպես իրար հետ կլինեն այլ տարածաշրջաններում։ Զարգացումներն արագ են տեղի ունենում, մենք չգիտենք, թե գործընթացը ողջունող Արևմուտքը և Ռուսաստանը, որոնք խորը հակասություններ ունեն այլ տարածաշրջաններում, կկարողանա՞ն այստեղ միասնական հարթակով հանդես գալ։ Խորը անհամաձայնությունները կարող են թույլ չտալ դա անել, կարող է միմյանց խանգարեն, որ միջնորդ չլինեն։ Հավատացնում եմ Ձեզ՝ որ հարցին մոտենում ենք, «եթե»-ները շատ են։

-Այնուամենայնիվ, ի՞նչ քննարկում է եղել «կարմիր գծերի» մասին իշխանությունները հաստատում են, որ դրանք չեն անցնի, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացից, տարածքային պահանջներից, Արցախից չեն հրաժարվելու։ Մասնակցող փորձագետները շարունակե՞լ են պնդել դրանց կարևորությունը։

Խոսվել է ամեն ինչի մասին, թե 1990-կաններին, 2000-ականներին որ գործընթացներն ինչի են հանգեցրել, ինչի անտեսումն ինչի է հանգեցրել։ Դա առաջին հանդիպումն էր, և հնարավոր չէ խոսել միասնական դիրքորոշումների, համաձայնությունների, միասնական պատկերի մասին։ Ամեն մեկը փորձել է ներկայացնել, թե որն է իր համար «կարմիր գիծը», ինչ պետք է անի Հայաստանը, ինչ չպետք է անի, ինչ կարող է անել։ Թե իշխանություններն ինչ հետևություններ են արել այդ ամենից, ժամանակը ցույց կտա։ Ամեն մեկը մի աշտարակից է նայում գործընթացին, և ամեն մեկը մի բան ավելի կամ պակաս է տեսնում։ Հետևաբար, թե ինչպես կարող ենք ստեղծել այդ մեծ նկարը, հավաքել խճանկարը և ստանալ մի պատկեր, որտեղ բոլորս համերաշխ ենք, ժամանակը ցույց կտա։

-Եղե՞լ է խոստում, որ նորից կլինի նման հանդիպում։

-Եղել է երկուստեք շահագրգռվածություն հանդիպման մասին․ բոլորս ենք հայտարարել, որ մեր ուժերը ներածին չափով պատրաստ ենք օգտակար լինել գործընթացին։ Բոլորս ենք կարևորել, որ «ուղեղային գրոհների» կամ մտքերի փոխանակության պարբերականությունը շարունակվի։ Ենթադրում եմ, որ Վիեննայում նախատեսված հանդիպումից հետո չի ուշանա նաև երկրորդ հանդիպումը փորձագետների հետ։

Հռիփսիմե Հովհաննիսյան