Էրդողանի տնտեսական պլանը․ Թուրքիայի քաղաքացիները ևս մի քանի ամիս պետք է դիմանան՝ մինչև զբոսաշրջային սեզոնի բացվելը

Լուրեր

18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
18.05.2026 | 21:10
Փաշինյանի պոռթկումները․ մի քանի միջադեպ` մեկ օրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:00
ՌԴ-ից մեծ կախվածության ունենք, բայց թշնամանքին և հարաբերություն խզելուն կողմ չենք, այլ ունենալ ճիշտ գործընկերություն․ Շահեն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 20:49
Ինժեներ՝ 70 հազար դրամ աշխատավարձով․ ինչ է հայտարարագրել «Ալյանս»-ի առաջին համարը
18.05.2026 | 20:36
Էժանի մեկը, կաշառակեր, գետինը մտնես ծախված ստահակ․ Փաշինյանը՝ Փոստանջյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը հուսով է, որ երկրի քաղաքացիները մի քանի ամիս էլ կդիմանան կտրուկ թանկացումներին ու գնաճին՝ մինչև զբոսաշրջային սեզոնի բացումը, որը կօգնի տնտեսությանը հաղթահարել «ձմեռային արժութային ճգնաժամը», գրում է Reuters գործակալությունը։

Նշվում է, որ այս պլանը բավական ռիսկային է, քանի որ արդեն իսկ ի հայտ են եկել որոշ խնդիրներ՝ ի դեմս 50%-ին մոտ տարեկան գնաճի, և շատ տնտեսագետներ ակնկալում են, որ գների և աշխատավարձերի հետ կապված հանրային ճնշումները կպահպանվեն ողջ տարվա ընթացքում: Անցյալ տարի 44%-ով արժեզրկված թուրքական լիրան ևս պոտենցիալ խոցելի է։

Ըստ հրապարակման՝ հիմա, սակայն, Էրդողանին հաջողվել է վերականգնել որոշակի վստահություն խնայողների և ներդրողների շրջանում՝ պետության կողմից երաշխավորված ավանդների երաշխիքների և շուկայական ծախսատար միջամտությունների համակցությամբ:

Միաժամանակ, նշվում է, որ Թուրքիան 19 տարի ղեկավարող առաջնորդի համար խաղադրույքը բարձր է, որը պատրաստվում է 2023 թվականի ընտրություններին, իսկ  ներկայիս սոցհարցումները ցույց են տալիս, որ նա կարող է պարտվել։ 

Վարկանիշային գործակալություններն ու վերլուծաբաններն ասում են, որ թեև բյուջեն առայժմ կարող է ֆինանսավորել նման միջոցառումները, ծախսերը և գնաճը կարող են պարուրաձև զարգանալ, եթե լիրան նոր ճնշման տակ հայտնվի:

«Կառավարությունն այժմ օգտագործում է հարկաբյուջետային տարածքը, որպեսզի հավասարակշռի տնտեսությունն այնքանով, որքանով կարող է, բայց, իհարկե, դուք կարող եք միայն քաշել այս լծակը՝ մինչ այժմ հաշվի առնելով գնաճը և բացասական իրական տոկոսադրույքները»,- ասել է Նյու Յորքում գործող Nuveen ներդրումային մենեջերի միջազգային պարտքի բաժնի ղեկավար Անուպամ Դամանին։

Քանի որ մայիսին Թուրքիայի լողափերը սկսում են լցվել, Անկարան կանխատեսում է, որ ժամանող զբոսաշրջիկների թիվը կվերադառնա մինչհամավարակային ժամանակների ցուցանիշին՝ մոտ 34 միլիարդ դոլարի եկամուտով, որը կազմում է տնտեսության ավելի քան 10%-ը:

Լրատվամիջոցը գրում է, որ բանկիրներն ու տնտեսագետները պնդում են, որ Կենտրոնական բանկը դեկտեմբերին՝ 20 մլրդ և  հունվարին՝ 3 մլրդ դոլար է ծախսել լիրային աջակցելու համար, սակայն ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին անցյալ շաբաթ հայտարարել է, որ շուկաներին միջամտելու անհրաժեշտություն չկա։ 

Էրդողանն էլ խոստացել է պաշտպանել թուրքերին գների տարեկան «ջախջախիչ» բարձրացումներից, այդ թվում՝ 50% էլեկտրաէներգիայի և 55%՝ սննդի։ Հիմնական պարենային ապրանքների ԱԱՀ-ն այս ամիս կրճատվել է, սպասվում են միջոցներ, հավանաբար՝ բնակարանների համար:

Ֆինանսների նախարար Նեբաթին էլ համբերության կոչ է արել և ասել, որ թուրքերը տարվա կեսերին կարթնանան «բոլորովին այլ իրականության մեջ»:

Էմմա Չոբանյան