Ընդդիմության վարկանիշն ընկնում է. Քոչարյանը` փողոց դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

 

«Դեռ չի հասունացել այն պահը, երբ ընդդիմությունը կկարողանա մեծ զանգվածներ փողոց հանել, բողոքի ակցիաներ անել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ ազդակի է սպասում ընդդիմությունը, որպեսզի ակտիվանա։

«Այս իշխանության նկատմամբ ծայրահեղ վատ վերաբերմունք ունեցողների թիվը շեշտակի աճել է: Այո, ընդդիմության վարկանիշն էլ է ընկնում զուգահեռ։ Բայց մեզանից հիասթափվողն այս իշխանության ֆանատը չի դառնալու, և մեզանից հիասթափվում են նրանք, ովքեր մեզնից ռադիկալ քայլեր են սպասում»,-ասում է Քոչարյանը։

Նրա խոսքով` առանց փողոցային պայքարի, այս իշխանությունը չի գնալու, պետք է բավարար զանգված, որը փողոց դուրս կգա, և ոչ թե պահանջի, որ Քոչարյանը կամ մեկ այլ անձ իշխանության գա, այլ որ ներկա իշխանությունը հեռանա։

Քոչարյանը նշեց, որ ըստ ամերիկյան կազմակերպության հարցումների` Երևանի բնակիչների 42 տոկոսը ծայրահեղ դժգոհ է ներկայիս իշխանությունից և 14 տոկոսն է կողմ։ «Սա մի փոքր քաղաքական ռումբ է այս իշխանության համար Երևանում»,- ասաց Քոչարյանը:

Ըստ նրա, պրոցեսը գնում է այդ ուղղությամբ, և ընդդիմությունը պետք է կարողանա ճիշտ պահը բաց չթողնել, շատ առաջ չընկնել։

Մանրամասները՝ տեսանյութում: