Բաքվում ԱՄՆ դեսպանը կրկին պարզաբանել է՝ ինչու Ադրբեջանը չի հրավիրվել «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

Լուրեր

14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
Բոլորը

Ադրբեջանում շարունակում են խանդով քննարկել դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ անցկացված «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովն ու այդ միջոցառմանը Հայաստանի մասնակցությանը։ Հիշեցնենք՝ պաշտոնական Բաքուն մասնակցության հրավեր չէր ստացել։ 

Գագաթնաժողովի մասին հարցին այսօր հրավիրված ճեպազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը։ Ադրբեջանական «Թուրան»-ի փոխանցմամբ՝ դեսպանը նշել է, որ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովի մասնակիցներն ընտրվել են՝ հաշվի առնելով այս կամ այն երկրում ժողովրդավարության վիճակը։

«Մենք հուսով ենք, որ ապագայում Ադրբեջանը կհայտնվի մասնակիցների շրջանում, սակայն դրա համար անհրաժեշտ է որոշակի առաջընթաց այնպիսի հարցերում, ինչպիսին են հիմնարար ազատությունները, քաղաքացիական հասարակության հնարավորությունները, մարդու իրավունքների հարգումը»,- ասել է ԱՄՆ դեսպանը։ 

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է գագաթնաժողովին հրավիրվել Հայաստանը, իսկ Ադրբեջանը հրավեր չի ստացել, ամերիկացի դիվանագետը նշել է, որ հրավերը կախված է եղել որոշակի ժողովրդավարական բարեփոխումների առկայությունից այն կախված չէ երկրի՝ այս կամ այն ռազմական կամ քաղաքական կազմակերպությանն անդամակցությունից։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը չէին հրավիրել գագաթնաժողովին։ Հայաստանի հարևաններից գագաթնաժողովին մասնակցում էր միայն Վրաստանը։

Էմմա Չոբանյան