Որոշ հարուստներ դրսում պորտապար են պատվիրում՝ գիշերային ակումբում և կազինոյում, ՀՀ-ում ազգայինից խոսում՝ թիրախավորում ժողովրդավարությունը․ Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանն է

-Պարո՛ն Թադևոսյան, ժողովրդավարության և ավտորիտարիզմի մեջ գլոբալ պայքար է գնում, և այդ մրցակցությունը հասնում է անգամ Հայաստան։ Չունենալով ժողովրդավարական պետության ավանդույթներ՝ իշխանության լեգիտիմ աղբյուրը տասնամյակներ ի վեր չի եղել ժողովուրդը․ կեղծվել են ընտրությունները, զանգվածայնորեն խախտվել են մարդկանց իրավունքները։ Ովքե՞ր են այսօր ՀՀ-ի ժողովրդավարության թշնամիները:

-Եթե այդպես ձևակերպեցիք հարցը, ես էլ շատ կոնկրետ պատասխանեմ՝ ՀՀ-ում ժողովրդավարության համար առաջին թշնամին հասարակությունն է։ Միգուցե սուր է հնչում, որովհետև ժողովրդավարությունը քաղաքական կառավարման համակարգ է, բայց առաջանում է մշակութային հիմքի վրա։ Տվյալ հասարակության խորքային մշակութային առանձնահատկությունը կարող է ժողովրդավարական կառավարման համակարգի պահանջարկ ծնել, և այդ պահանջարկը հասարակության ներսում ձևավորվելուց զատ՝ նաև ինքը ձգտում է պահանջ ձևակերպել։ Այդ պահանջարկի ձևակերպման պրոցեսն արդեն իսկ ժողովրդավարական պրոցես է դառնում, երկրի ժողովրդավարացման պրոցես է դառնում։ Նման պահանջարկ սովորաբար ունենում են արդիականության ձգտող հասարակությունները, նաև հասարակությունները, որոնք ավելի պրոգրեսիվ են, ոչ թե հետադեմ։ Հայկական հասարակությունը պրոգրեսիվ չէ, հիմնական հատվածը հետադեմ է, կոնսերվատիվ էլ չէ։ Միայն մի մասն է պրոգրեսիվ։ Ինչո՞ւ չի առաջանում ժողովրդավարություն հետադիմության ձգտման պայմաններում, որովհետև միայն պրոգրեսիվ հասարակություններն են, որ իրենց առջև բարդ խնդիրներ են դնում։

-Այստեղ մի հակադարձում․ 2018-ի հեղափոխությունը նաև ընդվզում էր հակաժողովրդավարական բարքերի դեմ, որ Հայաստանում գոյություն ունեին։ Որո՞նք էին դրանք՝ սոցիալական անհավասարությունը, մարդու իրավունքների ոտնահարումները, ընտրությունների պարբերական կեղծումները, այսինքն՝ ժողովուրդը նաև ապստամբեց հակաժողովրդավարության դեմ։ Եթե հասարակությունն է դեմոկրատիայի առաջին թշնամին, ինչպե՞ս նա ապստամբեց հակաժողովրդավարության դեմ։

-Ողջ խնդիրն այն է, որ ժողովուրդը ոչ թե հակաժողովրդավարության դեմ ապստամբեց 2018-ին, այլ պաստամբեց մի համակարգի դեմ, որը կառուցված էր գողության սկզբունքի վրա, և այդ սկզբունքի վրա կառուցված համակարգից դուրս էին թողել հասարակությանը։ Եթե անկեղծ ենք մենք։

-Այսինքն՝ միայն նյութակա՞ն արժեքներն էին գերակա 2018-ի ապստամբության կամ հեղափոխության ժամանակ։

-Գլխավորապես նյութական բարեկեցության վիճակից․․․ իրենց այդ ընդհանուր համակարգում գողանալու հնարավորությունից զրկված պահելու վիճակից դժգոհությունն էր։ Երբ խոսում ենք հասարակական տարբեր շերտերի հետ, ինչո՞ւ են դժգոհությունները քչացել․ ասում են՝ գոնե սրանք չեն գողանում, բայց այն ժամանակ ասում էին՝ սրանք շատ են գողանում։ Ինչո՞ւ են սովետին բան անում, որովհետև մեր հասարակության երևի 90 տոկոսը գողությամբ էր զբաղված և այդ սերունդն ունի այդպիսի պատկերացնում, որ իշխանությունը գողանալու համար է, դատապարտելի չէ դա, չափավոր գողանան, մի քիչ էլ իրեն թողնեն։ Այսինքն՝ կա մի սերունդ, որը պատկերացնում է մի բան, որից ինքը պետք է ուղղակի սնվի՝ որպես կթու կով։

-Այսօր կան ուժեր, որ ամբողջ օրը խոսում են ազգային արժեքներից, որոնք հակադրում են ժողովրդավարությանը, բայց իրականության մեջ՝ իրենք բացարձակապես դեմ չեն առաջընթացին, եթե, իհարկե, իրենց վերաբերվի։ Արևմտյան պետություններում վիլլաներ են գնում, հարստություն դիզում, այստեղ արդեն՝ թիրախավորում ժողովրդավարությունն ու առաջադիմությունը։

-Իրենց միջի հարուստները գնում են, այդ ամենը դրսում առնում են, գալիս են այստեղ ազգայինից են խոսում։ Դրսում սեղանների վրա պորտապար են պատվիրում կազինոներում և գիշերային ակումբներում, որ ամենավերջին եվրոպացու մտքով էլ կարող է չանցնի, ինչ իրենք են անում։ Հարցն այստեղ այդ մարդիկ չեն, դրանք միշտ են լինելու։ Ինչո՞ւ են այդ մարդիկ խոսում ժողովրդավարության դեմ, որովհետև ժողովրդավարությունն իրենց անձնական բարեկեցությունը ձևավորող շահերին՝ գողանալուն, թալանելուն, հարստանալուն դեմ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան