Մարդկանց իրավունքները, ազատությունները ամենաառաջնայինն են, եթե դրանք իրականացվեն տրամաբանության սահմաններում. Սերժ Սարգսյան

Լուրեր

29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
Բոլորը

  ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Շանթ ՀԸ-ին: Արամ Աբրահամյանի հարցին՝ միտինգները խանգարո՞ւմ են տնտեսական աճին, նորընծա վարչապետը պատասխանել է. 

-Գիտեք, եթե ես այդպես ասեմ, մարդկանց մեկնաբանությունները կարող են այլ լինել: Մարդկանց իրավունքները, ազատությունները ամենաառաջնայինն են: Բայց էդ առաջնային իրավունքները, եթե իրականացվեն տրամաբանության սահմաններում, ապա որևէ կերպ դրանք չեն խոչընդոտի տնտեսական զարգացմանը, բայց երբ որ դրանք դառնում են անհամաչափ, երբ որ դրանք վեր են ածվում խցանումների Երևանում, ապա Դուք ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ են դրականորեն ազդել: Եթե Դուք հանկարծ որոշել եք գնալ Փարիզ ու լսում եք, որ Փարիզի փողոցներում տրանսպորտ չի աշխատում, որովհետև այնտեղ միտինգ է, կգնա՞ք: Հանգիստ անցկացնելու համար Դուք կգնաք անհանգի՞ստ վայր: Պարզ չի որ այդպես է: Կամ եթե դուք լինեք ներդրող, ո՞ր երկրում ներդրում կանեք. կանեք այնտեղ որտեղ գերշահույթ եք ստանալու, հանգստությունից անհանգստությունից անկախ, որովհետև գերշահույթը մարդկանց ձգում է, կամ պիտի մի այնպիսի երկրում կանեք, որտեղ օրենքները իդեալապես  գործեն, կամ էլ մի երկրում, որտեղ կայունություն կա և օրենքները գնալով կատարելագործվում են: Ես ինչո՞ւ  պիտի մի տեղ գնամ ներդրում անեմ, որտեղ անհանգստություն կա, որտեղ բազմությունը կարող է ներխուժել օֆիս և ասել, գիտե՞ք, մենք ձեր ազատությունը սահմանափակում ենք: Կամ մտնել խանութ և ասել, գիտե՞ք, դուք այսօր չպիտի առևտուր անեք: Ակնհայտ մի բան է: Խոսքը անցկացնելու ձևի մեջ է, ոչ թե իրավունքները սահմանափակելու մեջ: Մենք երբեք, որևէ պարագայում չենք գնա իրավունքների սահամանփակման: