Դատախազը հրապարակեց մի փաստաթուղթ, որը մենք չունենք, դա մեղադրական եզրակացությունը չէր. Հայկ Ալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։

Սակայն Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց համար պարզ չէ պաշտպանյալին վերագրվող մեղադրանքը և ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո դահլիճ վերադառնալով՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարություն արեց, առարկություն հայտնելով դատավորի գործողությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ դատավորը չպետք է թույլ տար փաստաբանին միջամտել ամբաստանյալի հետ դատավորի խոսակցությանը և ընդմիջում հայտարարեր՝ չհարցնելով դատախազների կարծիքը։

Փաստաբան Հայկ Ալումյանը չհամաձայնեց դատախազի կարծիքին և կրկնեց, որ մեղադրանքն անհասկանալի է թե՛ պաշտպանությանը, թե՛ դատարանին, թե՛ մեղադրող կողմին։

«Մենք 20 րոպե ընդմիջում խնդրեցինք, որպեսզի համակարգենք, թե ով ինչ է ներկայացնելու»,- պարզաբանեց փաստաբանը՝ տեղեկացնելով, որ այսօր պաշտպանությունը պատրաստվում էր միջնորդություն ներկայացնել։

Պաշտպանի խոսքով՝ դատախազը պետք է ներկայացներ մեղադրական եզրակացության ամփոփիչ մասը, իսկ նա ներկայացրեց մի ինչ-որ փաստաթուղթ, որը պաշտպանական կողմը չունի, և խնդրեց դատարանին պաշտպանությանը տրամադրել այդ փաստաթուղթը, եթե դատարանն ունի այն։

Դատավորը հայտարարեց, որ պաշտպանական կողմին այդ փաստաթուղթը տրամադվել է:

Փաստաբանի խոսքով՝ դատախազը կարդացել էր եզրակացության եզրափակիչ մասից ինչ-որ կտորներ։

«Մենք չպետք է ենթադրենք, կռահենք, թե ինչ կարդաց դատախազը, մենք պետք է ունենանք հենց այդ փաստաթուղթը, որը կարդաց դատախազը: Դատախազը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասից մի մաս, օրենսդրությունը նման բան չի նախատեսում»,- նշեց Ալումյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: