Առարկում եմ Ձեր գործողությունների դեմ. դատախազը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 10:30
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 55 սմ-ով
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված քրգործով այսօր մեղադրող կողմը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը։

Նշենք, որ նիստն ընթանում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ։ Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Գևորգյանը, մասնակցում են նիստին։

Սակայն Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայտնեց, որ իրենց համար պարզ չէ պաշտպանյալին վերագրվող մեղադրանքը և ընդմիջում խնդրեց:

Ընդմիջումից հետո դահլիճ վերադառնալով՝ դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարություն արեց՝ առարկություն հայտնելով դատավորի գործողությունների վերաբերյալ։

«Հարգելի՛ դատարան, ես առարկում եմ ձեր գործողությունների դեմ՝ երկու պատճառով. նախ՝ թույլ չեք տալիս առարկություն ներկայացնել, երկրորդ՝ Քրեական դատավարության 334-րդ հոդվածը, որը կարգավորում է ձեր գործողությունները, որոնք դուք կատարում էիք ընդմիջելուց անմիջապես առաջ, ենթադրում է խոսակցություն, քննարկում բացառապես ամբաստանյալի հետ: Դուք թույլ տվեցիք, որ այդ քննարկմանը մասնակցի պաշտպանը և ոչ միայն մասնակցի, այլ նաև ամբաստանյալի կողմից դիրքորոշումները ձեզ ներկայացվեն միջնորդավորված ձևով: Ավելին՝ առանց մեր դիրքորոշումը հարցնելու դուք փաստացի հնարավորություն տվեցիք, որ ամբաստանյալը ձեր հարցերին, այդ թվում մեղադրանքը պարզ լինել-չլինելու մասին, պատասախանի քննարկումից հետո, այսինքն՝ ընդմիջման ժամանակ պարզի, թե մեղադրանքի որ հատվածն իրեն հասկանալի չէ»,- նշեց դատախազը:

Մանրամասները՝ տեսանյութում: