Ամենածանր հարվածը կստանա ՀՀ-ն՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների դեպքում․ երբևէ չտեսնված աղետ կլինի տնտեսությունում․ Գևորգ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ

-Պարո՛ն Պապոյան, «Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարներն այսօր հայտարարել են, որ պատրաստ են Մոսկվայի դեմ պատժամիջոցներ կիրառել Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման դեպքում, ինչը «լայնածավալ ու անմիջական հետևանքներ» կունենա ռուսական տնտեսության համար։ «Ռուսաստանի ցանկացած հետագա ռազմական ագրեսիա Ուկրաինայի դեմ կարժանանա արագ և համակարգված պատասխանի»,- ասվում է հայտարարության մեջ: ՀՀ-ն, որպես ԵՏՄ անդամ, ևս կզգա այդ պատժամիջոցների ծանրությունը։ Ի՞նչ տեղի կունենա ՀՀ տնտեսության հետ՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների դեպքում։

-Տնտեսական գործոնները կարելի է պայմանականորեն բաժանել մակրո և միկրո գործոնների։ Միկրո գործոնները նրանք են, որ քո երկրի ներսում են տեղի ունենում, և դու դրանց վրա կարող ես ունենալ ազդեցություն՝ կառավարելու ուղղությամբ։ Մակրո գործոնների դեպքում կառավարելու հնարավորություններն էականորեն սահմանափակվում են, երբեմն նույնիսկ՝ ձգտում են զրոյի։ Ռուսաստան-Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունները ՀՀ-ի պարագայում մակրո գործոն են, որոնց պարագայում ՀՀ-ի ազդեցությունը որոշումների կայացման վրա մոտ է զրոյի։

-Բայց հետևանքները ՀՀ-ի վրա կարող են մեծ լինել, եթե ՌԴ-ն հարձակվի Ուկրաինայի վրա, և նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն։

-Այո՛, մենք կարող ենք մտահոգություն հայտնել մեր գործընկերներներին, կոչ անել, բայց հասկանալի է, որ, ըստ էության, որոշումների կայացման շրջանակը մեր լիազորություններից և հնարավորություններից էականորեն դուրս է մնում։

-Ռուսաստանը խոշոր ներդրող է ՀՀ-ում, տրանսֆերտներ են գալիս այնտեղից, մեր ապրանքների հսկայական ծավալ արտահանվում է այդ երկիր։ Բացի այդ, ՀՀ-ի էներգետիկ համակարգում ՌԴ-ն ունի մեծ ազդեցություն, բանկային, ռազմական ոլորտներում ևս։ Ի՞նչ ծավալի ազդեցություն և վտանգներ կարող են լինել ՀՀ-ի համար ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման պարագայում։

-Ձեր հարցի մեջ կա նաև պատասխանը․ եթե երկու բառով բնութագրենք, ապա դա երբևէ ՀՀ-ին հանդիպած ամենածանր տնտեսական հարվածը կլինի, որը, իմ կարծիքով, մենք երբևէ չենք տեսել։ Այսինքն՝ շատ դժվար եմ պատկերացնում, թե ինչպես կարող ենք հաղթահարել այդ ծանր հարվածը, եթե ամբողջ ծավալով այդ պատժամիջոցները կյանքի կոչվեն։ Այս պարագայում պետք է հույս հայտնել, որ բանը դրան չի հասնի, և եթե հասնի էլ, գոնե պատժամիջոցները չեն հասնի այն ծավալին, որ կարող են։ Խոսվում է ՌԴ-ն «Սվիֆթ» համակարգից անջատելու մասին։ Սա ուղղակի ոչ միայն ՀՀ-ի, այլ նաև համաշխարհային ռեցեսիայի պատճառ կարող է դառնալ։ ՌԴ-ի տնտեսությունը աշխարհի մակարդակով շատ մեծ չէ, համեմատելի չէ ԽՍՀՄ-ի տնտեսության հետ, բայց ՌԴ-ն շատ կարևոր տնտեսական օղակ է Չինաստանի, Արևմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ, և տնտեսական աղետ կլինի։ Ընդ որում՝ ո՛չ միայն ՌԴ-ի, այլ գործընկերներների համար ևս։

-Ինչքանո՞վ հավանական է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծայրահեղ քայլին կգնա Արևմուտքը։

-Թույլ տվեք կանխատեսումներ չանել, այլ ընդամենը հույս հայտնել, որ քաղաքական լուծում կգտնվի Ուկրաինայի, ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև, և բանը չի հասնի նրան, որ լուրջ տնտեսական հետևանքներ լինեն։ Այս առումով ինձ հետաքրքրում են ՀՀ-ի վրա տնտեսական հետևանքները, դրանք նաև մեր հարևանների վրա են ազդելու։

-Այդ ազդեցությունը չի՞ կարող ՀՀ-ն մեղմել, օրինակ՝ շուկաները բալանսավորելու ձևով։

-Որևէ կերպ, իհարկե, կարող ենք, բայց շատ ցավալի, տևական և բարդ պրոցես է լինելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան