ԱԱԾ-ն, ՊՆ-ն և ԱԳՆ-ն չեն թողնում հրապարակել քառօրյա պատերազմի բացահայտումները. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Այս հանձնաժողովը դեռ նոր է ստեղծվել՝ արդեն անվստահություն կա հանձնաժողովի նկատմամբ: Դուք ուսումնասիրեցիք ապրիլյան պատերազմը, և հանրությանը չտեղեկացրեցիք, եզրակացությունը չհրապարակվեց, հանրությունն ի՞նչ պիտի իմանա 44-օրյա պատերազմի մասին, որն այս իշխանության օորոք է եղել»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում այս դիտարկումներին ի պատասխան՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ ապրիլյան պատերազմի զեկույցը կա, բայց իրենց մեղադրող ընդդիմությունը չի կարդում այն, միայն 3 ընդդիմադիր պատգամավոր է այն կարդացել՝ Տիգրան Աբրահամյանը, Արծվիկ Մինասյանը և Գեղամ Մանուկյանը…

«Ես գլուխս կախելու որևէ շարժառիթ չունեմ, որովհետև այն աշխատանքը, որն արվեց ԱԺ-ում, բացառիկ էր իր բնույթով… Մեծ ծավալի աշխատանք է կատարվել, ունենք փաստարկված եզրակացություն… Այսօրվա ընդդիմությունը չի կարդում, բա չկարդա՞ք, չնայե՞ք՝ ինչ հարցեր էին տալիս Սեյրան Օհանյանին, ինչ պատասխաններ էր տալիս: Սերժ Սարգսյանը 5 ժամ հարցերի էր պատասխանում, բա Սերժ Սարգսյանը հետաքրքիր չի՞ այս մարդկանց: Կարող է այնտեղ հետաքրքիր բացահայտումներ կային»:

Դիտարկմանը, որ քառօրյա պատերազմի ուսումնասիրությունը ընդդիմության համար չի արվել, և հարցին՝ հանրությունը ե՞րբ է տեղեկանալու՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ իրենից կախված ամեն ինչ կանի, բայց ԱԱԾ, ՊՆ-ն, ԱԳՆ-ն պետական գաղտնիքի հետ կապված վերապահումներ ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: