Թուրք-ադրբեջանական ագրեսիան ուղղված է ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ. Արցախի ԱԳ նախարար

Լուրեր

09.08.2026 | 22:30
Արթուր Ղարիբյանը հաղթական դուբլ է գրանցել «Զենիթի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
Բոլորը

Բրյուսելում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը Բրյուսելում տարբեր հարցեր է քննարկել եվրոպացի գործընկերների հետ՝ շեշտելով, որ Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան և մշակութային ցեղասպանությունը ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ է ուղղված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին պատմեց լրագրողներին Գիտությունների ազգային ակադեմիայում՝ նշելով, որ Բրյուսելում տեղի ունեցած բոլոր հանդիպումները կարևոր էին, իսկ արդյունքներն ընթացքում պարզ կդառնան:

Եվրամիության կենտրոնական քաղաքում Արցախի պատվիրակությունը բարձրաձայնել է 2020 թ. 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների, գերիների, պատանդների խնդիրների, Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային ցեղասպանության և տարբեր այլ հարցերի մասին:

«Բնականաբար, Եվրոպայում կան առողջ ուժեր, որոնք մտահոգված են այն իրավիճակով, որը ստեղծվել է թուրք-ադրբեջանական-ահաբեկչական հանցավոր եռամիասնության գործունեության հետևանքով: Մենք այնտեղ ընդգծել ենք, որ 2020 թ. տեղի ունեցած ագրեսիան ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև ողջ քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ է: Խնդիրը միայն ժամանակն է. մենք ուղղակի առաջինն էինք, հաջորդը լինելու են ուրիշները: Ե՞րբ դա կլինի՝ ցույց կտա ժամանակը: Բայց եթե քաղաքակիրթ աշխարհը աչք փակի բոլոր այդ գործողությունների վրա, մշակութային ցեղասպանության վրա, որը տեղի է ունենում Արցախի օկուպացված տարածքներում, եթե Ադրբեջանի այդ քաղաքականության նկատմամբ անտարբեր վերաբերմունք լինի, ուրեմն այդ ժամանակը ավելի շուտ է գալու», – մեկնաբանեց Արցախի ԱԳ նախարարը:

Ըստ Բաբայանի՝ այդ հարձակումները քաղաքակիրթ աշխարհի վրա վաղուց են սկսվել: Որպես օրինակ նա հիշեց Էրդողանի վիրավորական խոսքերը Ֆրանսիայի նախագահի հասցեին, որն իր կարծիքով՝ նույնպես ագրեսիայի մի տեսակ է:

«Գիտեք, մենք ազնիվ ենք բոլորի հետ, մենք խաղեր չենք խաղում, մենք ասում ենք այն ինչ կա և շարունակելու ենք ամեն ինչ անել Արցախի շահերը պաշտպանելու համար», – հավելեց Արցախի արտգործնախարարը: