Ադրբեջանը չի պատրաստվում հրաժարվել հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու «ալբանացման» պետական քաղաքականությունից

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ադրբեջանում շարունակվում են նյարդային արձագանքները Արցախի հայկական եկեղեցիները ալբանալացնելու ու հայկական արձանագրությունները ջնջելու թեմայի շուրջ։ Ուշագրավ է, որ Ադրբեջանի մշակույթի նախարարի՝ հայկական մշակութային ժառանգության յուրացման ու «ալբանացման» հայտարարություններից հետո, պաշտոնական Բաքուն տարբեր մակարդակներով փորձում է հնչած հայտարարությունը մեղմել՝ միաժամանակ հայկական մշակութային ժառանգությունը յուրացնելու ու վերացնելու քաղաքականությունից չհրաժարվելով։

Մասնավորապես, ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում Կրոնական կառույցների հետ աշխատանքի պետական կոմիտեի արտաքին կապերի բաժնի պետ Ալի Խազիևը հայտարարել է, որ ալբանական եկեղեցիները հայկական եկեղեցիների հետ կապ չունեն։
«Այսինքն՝ այսօր ալբանա-ուդիական կրոնական համայնքը Ալբանիայի ինքնավար եկեղեցու իրավահաջորդն է, ուստի մենք, միանգամայն տրամաբանորեն, կարծում ենք, որ բոլոր ալբանական հուշարձանները պատկանում են այս կրոնական համայնքին։ Ապատեղեկատվության տարածումն ի հակակշիռ մեր միջազգային քարոզչության դեմ արվող քայլերից է։ Դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճիշտ ուղու վրա է` իրողությունների քարոզման առումով։ Մենք պետք է պատրաստ լինենք նման պարբերական հարձակումների»,-ասել է Խազիևը՝ փաստելով, որ Ադրբեջանը շարունակելու է հայկական կրոնական ժառանգության պատկանելիության կեղծման ու յուրացման պետական նպատակաուղղված քաղաքականությունը։

Անհանգստանալով հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին միջազգային մամուլում առկա հրապարակումներից՝ Խազիևը նշել է, որ «Ադրբեջանի կրոնական քաղաքականության կանխակալ տեղեկատվություն է տարածվում»։

Նա նաև անդրադարձել է ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզայի հայտարարությունը, որում նա իր մտահոգությունն էր հայտնում Հայ առաքելական եկեղեցիների արձանագրությունները հեռացնելու Ադրբեջանի ծրագրերի հետ կապված ու կոչ անում կառավարությանը պահպանել ու պաշտպանել պաշտամունքի, այլ կրոնական ու մշակութային վայրերը։
«Իհարկե, դա զրպարտիչ բնույթ կրում։ Մենք բոլորս գիտենք, և համաշխարհային հանրությունը տեղյակ է, որ Ադրբեջանը միշտ, անկախ կրոնական պատկանելությունից, պաշտպանել է բոլոր կրոնական և պատմական հուշարձանները և պահպանել դրանց ինքնատիպությունը»,-ասել է Խազիևը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)» վերացնելու համար։

Էմմա Չոբանյան