Թուրքիայից եկող ազդակները դրական ընկալելու համար պիտի ՔՊ-ից լինես․ Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
08.06.2026 | 20:26
Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց. «Միասնության թևեր»
08.06.2026 | 20:12
Էրդողանն ընդունել է Պոլսի Հայոց պատրիարքին
08.06.2026 | 20:00
ՔՊ-ն պիտի գործով ապացուցի, որ եվրոպական ուղին կարևոր է իր համար․ այս առումով՝ ընտրությունները հետընթաց էին․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 19:51
Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը՝ Փաշինյանին
08.06.2026 | 19:42
Ողջունում ենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին խաղաղ և հանգիստ մթնոլորտում․ Թուրքիայի ԱԳՆ
Բոլորը

«Ամռանը և աշնանը Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների վերականգնման համար նախորդիվ հրապարակած նախապայմաններն ուժի մեջ են»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե կարո՞ղ է թվարկել  Թուրքիայից եկող դրական ազդակներ, որոնց մասին հայտարարում են ՀՀ իշխանությունները:

«Դրանց ավելացել է միջանցքային տրամաբանության շրջանակում ցամաքային կապի տրամադրումը Ադրբեջանին և Նախիջևանին, որից հետո Թուրքիայի փոխնախագահը հայտարարել է, որ Թուրքիայի հատուկ ջոկատայինները ակտիվորեն ներգրավված են եղել 44-օրյա պատերազմում: Դրանից հետո Չավուշօղլուն հայտարարել է, որ օդային կապի վերականգնման համար իրենք խորհրդակցել են Ադրբեջանի հետ և հետագայում խորհրդակցելու են իրենց եղբայրական Ադրբեջանի հետ»,- նշեց Մամիջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ այդ ամենը դրական ազդակ որակելու համար պետք  է ՔՊ-ական լինել:

«Փաշինյանը որևէ երկրից դրական ազդակ ստանալու մասին է խոսում, բայց ականատես ենք լինում հողային ու մարդկային կորուստների: Սարսափում եմ պատկերացնել՝ ինչ է լինելու այս ազդակների վերջը»,- ասաց Մամիջանյանը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե տարածաշրջանում խաղաղություն հաստատելը եղել է բոլոր կառավարությունների օրակարգում, արդյոք ՀՀԿ-ն ապրիլյան պատերազմից հետո պատրաստվում էր Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղության դարաշրջան բացել, ՀՀԿ երիտթևի նախագահ Հայկ Մամիջանյանն ասաց. «Միայն խենթերը կարող են խաղաղություն չուզենալ, բայց խաղաղությունն ունի արժեք, և ինձ համար անհասկանալի է՝ ո՞վ ավելի լավ կպատկերացնի խաղաղության գինն ու արժեքը: Մարդիկ, ովքեր կերտել են առաջին և երկրորդ պատերազմների հաղթանակը, եղել են գերագույն հրամանար, թե՞ Նիկոլ Փաշինյանը, որ մայիսին մասնակցում էր ապրիլյան պատերազմին… Բոլորս ենք ուզում խաղաղություն, բայց արժանապատիվ, այլ ոչ թե խաղաղություն, որը մուրում են»:

Մանրամասները՝ տեսանյութում: