Թուրքիայում ազգային փոքրամասնություններն իրենց մայրենի լեզվով հանրային վայրերում, պետական կառույցներում ազատ չեն կարող խոսել

Լուրեր

29.07.2026 | 15:30
Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցն անհետ կորել է Բրազիլիայում
29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

Թուրքիայում Սոցիալ-քաղաքական  հետազոտական կենտրոնի (Sosyo-Politik Saha Araştırmaları Merkezi) վերջին զեկույցը ցույց է տալիս, որ Թուրքիայի քաղաքացիների կեսից ավելին, որոնց մայրենի լեզուն թուրքերենը չէ, հանրային վայրերում ազատ կերպով չեն խոսում իրենց մայրենի լեզվով, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Զեկույցը հիմնված է հայերեն, արաբերեն, չերքեզերեն, զազերեն, քրդերեն, լազերեն խոսող փոքրամասնությունների շրջանում հունվարին անցկացված հարցումների վրա։ Զեկույցի համաձայն՝ հարցվածների 40 տոկոսը ասել է, որ  իրենք հաճախ են ենթարկվում խտրականության, երբ խոսում են իրենց մայրենի լեզվով, մինչդեռ 34,8 տոկոսն ասել է, որ դա երբեմն է նկատվում։  Հարցվածների ավելի քան 58,6 տոկոսն էլ ասել է, որ անհանգստություն է զգում, երբ իրենց մայրենի լեզվով խոսում է հանրային վայրերում, օրինակ՝ դպրոցում կամ հիվանդանոցում: Գրեթե 65 տոկոսն ասել է, որ անհանգստություն է զգում մայրենի լեզվով խոսելիս այնպիսի վայրերում, ինչպիսիք են քաղաքապետարանը, թաղապետարանի գրասենյակները և դատարանները։

Նշենք, որ Թուրքիայում, ըստ Սահմանադրության 42-րդ հոդվածի, թուրքերենը միակ պաշտոնական լեզուն է։ Ասվում է, որ «Թուրքերենից բացի ոչ մի այլ լեզու չպետք է ուսուցանվի որպես մայրենի լեզու թուրք քաղաքացիների համար որևէ ուսումնական հաստատությունում»: Այս հոդվածի և դրա սահմանափակող մեկնաբանության պատճառով էթնիկ փոքրամասնությունները բախվում են մայրենի լեզվի օգտագործման խիստ սահմանափակումների:

 Նախորդ զեկույցները ցույց են տալիս,որ  հայերն ու ասորիներն այն էթնիկ խմբերի թվում են, որոնք ամենաշատն են ենթարկվում խտրականության ու ատելության խոսքի։

Էմմա Չոբանյան