Երբեք չենք ասել՝ ՃՈ խախտումների համար ՀՀ քաղաքացին չպետք է տուգանվի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ իր՝ «քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ» արտահայտության վերաբերյալ հարցին և շեշտեց, որ հիմա ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքում այլ մեխանիզմ է կիրառվում:

«Ես անձամբ ասել եմ, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ, դա ասել եմ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ: Իսկ ինչո՞վ էր այդ տուգանային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանվելու մատերիալ և ինչո՞վ այսօր չի դարձնում տուգանվելու մատերիալ. 2018-ից առաջ գոյություն ուներ համակարգ, որը քաղաքացուն ասում էր՝ խախտո՞ւմ ես անում, խնդիր չունես, տուգանվիր, էլի արա խախտում, ինչքան ուզում ես տուգանվիր, անսահմանափակ արա ճանապարհային երթևեկության կանոնների խախտում: Սա կարևոր արձանագրում էր:

Ընդ որում, տուգանքներ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար ունեինք 500 հազար դրամանոց «էլիտար» տուգանքներ: 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք նախ՝ 15 իրավախախտում, որոնցով տուգանքներ էին նշանակվում, փոփոխություններ արեցինք: Դրանցով քաղաքացին պետք է ստանա բանավոր զգուշացում: Բացի այդ, մենք տուգանքների չափերն իջեցրինք, շատ դեպքերում տուգանքն ընդհանրապես հանեցինք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ դեպքերի 99 տոկոսում տուգանքները չեն գերազանցում 29000 դրամը:

«Մենք ասացինք՝ հարգելի քաղաքացի, եթե շատ խախտում ունես, ուրեմն խնդիր ունես, մենք քեզ ոչ թե թողնում ենք, որ շարունակես խախտում անել և տուգանվել, այլ ասում ենք՝ ուրեմն որոշակի սանկցիաներ են գործում, որոնց արդյունքում դուք կզրկվեք վարորդական իրավունքից և կդադարեք լինել ուրիշների կյանքը վտանգող և, հետևաբար, նաև տուգանքի մատերիալ: Մենք երբեք չենք ասել, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար մարդը պիտի չտուգանվի»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: