ՀՀ դրոշը ոչ պատշաճ տեսքով փակցնելու համար պատասխանատվություն կսահմանվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.02.2022 | 12:29Ազգային ժողովը քննարկում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները: ՀՀ դրոշը ոչ պատշաճ տեսքով փակցնելու համար պատասխանատվություն կսահմանվի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը հետաքրքրվեց, թե նախագծով կարգավորվո՞ւմ է արդյոք դրոշի հավուր պատշաճի օգտագործումը, թե՞ դա թողնվում է օգտագործողի հայեցողությանը:
Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ գործող օրենքը ևս նախատեսում է պատասխանատվություն կանոնները խախտելու համար, բայց որևէ կոնկրետ պատասխանատվության դրույթներ չի նախատեսել:
«Ներկայացված օրենքների մասին փաթեթը նաև այդ խնդիրն է լուծում: Շատ ավելի լավ կլինի դրոշը կախված չլինի, քան կախված լինի պատառոտված ու գունազրկված դրոշ»:
Մանրամասները՝ տեսանյութում: