Թեժ ակցիա, թե՞ թակարդ. գնորդին մոլորեցնող տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.11.2026 | 17:27
Քրեական հետապնդումը ժամանակին չհարուցելու և բողոքարկման ժամկետը բաց թողնելու համար դատախազը խիստ նկատողություն է ստացել
05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
Բոլորը

Թեժ ակցիա, խելահեղ զեղչեր, նվերների վերաբերյալ շռայլ խոստումներ․․․ Հայկական շուկայում այս ամենի պակաս չկա, իսկ թե որքանով են դրանք իրական ու շահավետ գնորդների համար, դժվար է ասել։ Քաղաքացիները նշում են, որ իրական զեղչերի հազվադեպ կարելի է հանդիպել, իսկ մոլորեցնող հայտարարությունների՝ ինչքան ուզես:

Կեղծ զեղչերի վերաբերյալ հայտարարությունները չեն վրիպել նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աչքից։ Մինչ այժմ, սակայն, ոլորտի օրենսդրական կարգավորում չի եղել։ Այժմ հանձնաժողովը փոփոխություններ է առաջարկում Առևտրի և ծառայությունների օրենքում, ըստ որի՝ կսահմանվի, թե ինչ է ակցիան, ինչպես և երբ կարող է կիրառվել։

Նախագծով զեղչի հաշվարկի համար ելակետ կարող է դառնալ ապրանքի վերջին 1 ամսվա վաճառքի միջինացված գինը։ Կարգավորման նպատակն է բացառել ապրանքը նախապես թանկացնելու, հետո՝ զեղչելու դեպքերը։

Բացի այդ, զեղչը ժամանակային սահմանափակում կունենա։ Զեղչված արժեքը կարող է գործել առավելագույնը 3 ամիս։ Նույն ապրանքը տարվա ընթացքում կարող է զեղչվել առավելագույնը 3 անգամ, յուրաքանչյուր անգամ զեղչի տոկոսը պետք է հաշվարկվի նախորդ գնի համեմատ։

Հաջորդ կարգավորումը վերաբերում է զեղչված ապրանքների քանակին։ Այսպիսով՝ զեղչի առավելագույն հայտարարված չափով պետք է զեղչված լինի ապրանքների նվազագույնը 20 տոկոսը։

«Ենթադրենք՝ ունի 60 տեսակ ապրանք, ապա այդ դեպքում նվազագույնը 12 ապրանք պետք է ունենան, եթե, օրինակ, 50 տոկոս է ասել, 50 տոկոս զեղչի կիրառման պայման»,- նշում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։

Պահանջներ են սահմանվել նաև ակցիաների վերաբերյալ իրազեկման համար։ Հայտարարության մեջ տառաչափերը իրարից կարող են տարբերվել ոչ ավելի, քան 2 անգամ։

«Գործնականում շատ եք հանդիպում, երբ «մինչև» բառը գրված է շատ փոքր, և սպառողը խնդրի է բախվում։ Օրինակ՝ տեսնելով 50 տոկոս զեղչ, դրամարկղում պարզում է, որ «մինչև» բառը նշանակում է տվյալ դեպքում 20 տոկոս կամ 30 տոկոս»,- մանրամասնում է Մարկոսյանը։

Սոցցանցային տիրույթը ևս զերծ չի մնա վերահսկողությունից։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողվը ինտերնետային առևտրի համար ևս գործիքակազմ ունի։

Առաջարկվող նախագիծը մշակվել է քննարկումների արդյունքում, որոնց մասնակցել են նաև տնտեսվարողները։ Նրանք ևս ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիրքորոշումը։ Հենց տնտեսվարողների առաջարկությամբ էլ որոշվել է անցումային դրույթ սահմանել․ կանոնները կկիրառվեն ոչ թե ընթացիկ, այլ օրենքի ընդունումից հետո ներկայացվող ակցիաների վրա։ Իսկ պահանջները խախտողները պատասխանատվության կենթարկվեն՝ նախազգուշացումից մինչև տուգանք՝ նախորդ տարվա շահույթի մինչև 5%-ի չափով։

Նմանատիպ օրենսդրության կարիք Հայաստանում վաղուց կար, նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող ՀԿ»-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նրա խոսքով՝ բիզնեսը, այնուամենայնիվ, կարող է դիմադրել։

«Շատ կարևոր է, որպեսզի հասարակական սեգմենտն ինքն իր մասով նաև ճիշտ դիրքավորվի, որպեսզի եթե ինչ-որ մեկը իր սեփական շահը պաշտպանելու ավելի մոտիվացված է, օրինակ՝ այս դեպքում բիզնեսը, ստիպված չլինի պետությունը հետքայլ անի»,- նշում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ ավելի կոշտ միջամտության կարիք կար, սակայն նմանատիպ կարգավորումների սահմանումն արդեն իսկ դրական է գնահատում։

Մանրամասները՝ տեսանյութում:

Անժելա Պողոսյան