Ինչ վտանգներ են թաքնված Լուկաշենկոյի հայտարարության ներքո․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 10:44
Պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը ձերբակալվել է ընտրակաշառքին առնչվող գործի շրջանակներում
29.07.2026 | 10:43
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կխաղա Ուզբեկստանում
29.07.2026 | 10:35
Անչափահասին հարկադիր աշխատանքի ենթարկելու գործն ուղարկվել է դատախազություն
29.07.2026 | 10:26
ԱՄՆ-ն հայտնել է Սաուդյան Արաբիայի հետ Իրաքում իրանամետ խմբերին հարվածելու մասին
29.07.2026 | 10:16
ԱՄՆ ֆոնդային շուկաները փակվել են խառը դինամիկայով․ Dow Jones-ը գերազանցել է 52 հազար կետը
29.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 29-ի դրությամբ
29.07.2026 | 09:45
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
29.07.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
Բոլորը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ անհրաժեշտություն չի տեսնում պատասխանել Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ Հայաստանի սուվերենության դեմ ուղղված հայտարարություններին: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Factor TV-ին փոխանցեցին՝ Նիկոլ Փաշինյանը թեմային կանդրադառնա, երբ անհրաժեշտ համարի:

Հիշեցնենք՝ Լուկաշենկոն, երեկ հարցազրույց տալով կրեմլյան քարոզչական թիմի հայտնի ներկայացուցիչ Վլադիմիր Սոլովյովին, հայտարարել էր, թե Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում առաջիկա 15 տարիներին կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ նաև Հայաստանը։

Եվրոպայի վերջին բռնապետը համարվող Լուկաշենկոն բարձրաձայնում է մի վտանգավոր գործընթացի մասին, ինչը տեսնում են մյուսները, բայց լռում են. նման կարծիք է հայտնում «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը:

Նախկին ԽՍՀՄ պետությունների մասնակցությամբ միութենական պետություն ստեղծելու մասին գաղափարներն, ըստ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի, առաջ են եկել Արևմուտք-ՌԴ առճակատման արդյունքում:
ԽՍՀՄ փլուզումից հետո 30 տարի շարունակ վիճահարույց ընտրություններով Բելառուսի նախագահի պաշտոնում ընտրված Լուկաշենկոյին ՔՊ-ից Հովիկ Աղազարյանն է պատասխանում, խորհուրդ տալիս նախ Մինսկի օդանավակայանը մաքրել: Թեմային հակիրճ անդրադառնում է նաև ԱԺ նախագահի պարտականութունները ստանձնած Հակոբ Արշակյանը, որն ավելի վաղը հրաժարվել էր Լուկաշենկայի հայտարարության վերաբերյալ հարցերին պատասխանել: Խորհրդրանի փաստացի ղեկավարն հավաստիացնում է՝ միութենական պետության կազմի մեջ մտնելու քննարկումներ չկան, բայց Լուկաշենկոյին չի քննադատի՝ բարեկամ է:

Խորհրդարանական ընդդիմութնունը, որը սովորաբար ազատ է քննադատություններ հնչեցնելու հարցում, մեղմ ասած, զուսպ է: «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը Լուկաշենկոյին չէ, բայց Փաշինյանին պատրաստ է քննադատել:

Ի դեպ, ընդդիմության առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանի համար Ռուսաստանի հետ միութենական պետություն ստեղծելու հարցը քննարկման ենթակա է: Նախորդ տարվա հոկտեմբերին հրավիրված ասուլիսի ժամանակ Քոչարյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ըստ էության, չէր բացառել Հայաստանի անկախության հաշվին արտաքին համագործակցության որևէ ձևաչափի հնարավորությունը:

Թե Լուկաշենկոյի հայտարարություններն ինչ զարգացումներ կունենան՝ առաջիկայում պարզ կդառնա: Սակայն, նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանի իշխանության օրոք Լուկաշենկոն ոչ դիվանագիտական և անգամ վիրավորական բառապաշարով է խոսում Հայաստանի մասին: Հայաստանից պաշտոնապես պատասխանել են ԱԳՆ խոսնակի բերանով, այդ պատասխանը հնչում է այսպես. «Համոզված ենք, որ Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը և որևէ առնչություն չունեն Հայաստանի և նրա արտաքին քաղաքականության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան