Լուկաշենկոն քծնում է իր տիրոջը՝ Պուտինին, սպառնալով ՀՀ-ին․ պատերազմում տեսա՛նք ձեր դեմքը․ Լևոն Շիրինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանն է

-Պարո՛ն Շիրինյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծաղրող և վիրավորական արտահայտություններ է թույլ տվել ՀՀ-ի հասցեին՝ խոսելով միութենական պետություն մտցնելու ծրագրերի մասին․ «Հայաստանը փախչելու տեղ չունի… ինչ է, կարծում եք, նրանք ինչ-որ մեկին պե՞տք են… իրենք արդեն տեսել են, Նիկոլ Վովաևիչը դա արդեն տեսել է»։ Ինչո՞ւ է Լուկաշենկոն այսպիսի մտքեր արտահայտում։

-Լուկաշենկոն իր տիրոջ հետ բացարձակապես փակուղի է մտել՝ տանուլ են տվել։ Ուկրաինական ներխուժում չի լինելու, Պուտին կոչվածը ոչ մի զիջում չի ստանալու։ Ես կարծում եմ՝ առաջիկայում, եթե գործընթացներն այս հունով գնան, ռուսական բյուրոկրատիան ստիպված է լինելու այս ավտոկրատին հեռացնել իշխանությունից։ Այլ տարբերակ չունեն։

-Ինչո՞վ եք բացատրում ՌԴ-ում իշխանության փոփոխության սցենարը։

-Որովհետև բացարձակ ձախողել են՝ ներքին քաղաքականության մեջ հատկապես։ Իսկ արտաքին քաղաքականության մեջ ավանտյուրա արեց, որպեսզի ծածկի ներքինը, տարավ Չինաստանի ճորտը դարձրեց երկիրը՝ Թուրքիայի ձեռքի խաղալիքը, և չկարողացավ պառակտել արևմուտքը, հանել իրար դեմ, իր գործը հաջողեցնել։

-Ի՞նչ ենք ուզում Հայաստանից՝ Միութենական պետության մասին ակնարկելով։

-Շեղող հարվածներ են սրանք։ Գործընթացը գնում է և պարզ է, որ այս դինոզավրը տիրոջ հետ գնալու է։ Ես չեմ բացառում, որ Բելառուս ժողովուրդը, նրա ընդդիմությունը, ուժեղ լինելու համար պետք է դատի այս մարդուն՝ բանդիտիզմի, ընտրություն կեղծելու, նաև՝ անգրագետ լինելու համար։ Կյանքը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ի գողապետերը կրթված չեն։ Լուկաշենկոն սա կոնկրետ նպատակով է արել, նախ՝ քծնում է տիրոջը, որովհետև Պուտին կոչվածի դեմքը տեսանք ապրիլյան և 44-օրյա պատերազմում, երբ թուրքի ձեռքով դա սանձազերծեց և Հայաստանը հրեց, գցեց ողբերգության մեջ, ինքը տեղավորվեց Ստեփանակերտում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան