Ավելի լավ է՝ ԱԳՆ-ն չարձագանքեր Լուկաշենկոյի խոսքերին. Հայկ Մամիջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 15:19
Ռուսական կողմն 80 անօդաչուներով հարձակվել է Ուկրաինայի վրա․ Խերսոնում զոհ կա
29.07.2026 | 15:10
Խուդաթյանը՝ ռուսական գազն իրանականով փոխարինելու մասին // ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կճանաչվի․ ԼՈՒՐԵՐ
29.07.2026 | 14:59
Հանկարծամահություն չէր․ Աջափնյակում մահացած տղամարդու դեպքով սպանության վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 14:51
Իրանը դիտարկել է Ուկրաինայում նավահանգստի հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակման․ NYT
29.07.2026 | 14:41
Դանիել Իոաննիսյանը Ավետ Կոնջորյանի դեմ հաղորդում է ներկայացրել Դատախազություն
29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

«Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ Բելառուսի նախագահն իր հարցազրույցներում իրեն թույլ է  տվել արտահայտություններ, որոնք անընդունելի է համարում։

«Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի, Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան ու Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել են ու շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը, մեր երկիրը ոտքի է կանգնելու ու մաքրվելու է կապիտուլյացիայի ու դրա պատճառը հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից:

Մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով և դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում։ Բայց այս ամենը տեղի է ունենալու միայն այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարչի միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի, իբր, պարզաբանում պահանջող, իսկ իրականում «լայքեր» մուրացող հայացքով»,-հայտարարեց Հայկ Մամիջանյանը:

Պատգամավորը հիշեցրեց՝ այս ամբիոնից բազմաթիվ անգամներ պահանջել է, որ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքի Ալիևի, Էրդողանի լկտի արտահայտություններին: «Բայց այսօր, ծանոթանալով Բելառուսի նախագահի հարցազրույցի արձագանքին, հասկացա, որ  ավելի լավ է չարձագանքեր»։

Մամիջանյանը կոչով դիմեց նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին. «Ալեքսանդր Գրիգորիի, մի՛ նույնականացրեք Հայաստանն ու Նիկոլ Փաշինյանին և երբեք չկարծեք, որ Հայաստանի հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: