«Վիրահատական «գահից» իջել, նստել եմ հասարակ աթոռի, որ ավելի լավ երկիր կառուցելուն մասնակցեմ». Չարչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը շարունակում է պնդել, որ իր կալանավորումը ապօրինի է եղել:

«Դա հաստատվեց երկու փաստաթղթով, առաջինը՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ, որ ինձ՝ որպես ԱԺ պատգամավորի, իրավունք չունեին կալանավորելու, և երկրորդը՝ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի որոշմամբ՝ առողջական վիճակից ելնելով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Չարչյանը՝ հավելելով, որ իր առողջական վիճակը նկատելի կերպով բարելավվել է, և արդեն կարող է անցնել աշխատանքի, գալ Ազգային ժողով:

«ԱԺ աշխատանքն իմ աշխատանքային առաջնահերթությունը չէ, աշխատանքային առաջնահերթությունը բժշկությունն է… Այս ընթացքում մեծ հաճույքով զբաղվելու եմ Երևանի պետական բժշկական համալսարանի վնասնավածքաբանության, օրթոպեդիայի ամբիոնի աշխատանքներով…

Իմ երազանքն  է վերադառնալ իմ վիրահատարան: Վիրահատարանի «գահից» իջել եմ, նստել եմ այս հասարակ կարմիր աթոռներին միայն մի նպատակով, որ կարողանամ առավել բարեկեցիկ, առավել լավ երկիր կառուցելու վրա ազդեցություն ունենալ: Երբ այդ ամենը կամփոփվի, ես հաճույքով կվերադառնամ իմ վիրահատարան»,-ասաց Չարչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: