«Ինձնից QR կոդ չեն հարցրել․ անձամբ ականատես եմ եղել». ըստ Բաթոյանի՝ վերահսկողության խնդիր կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
08.02.2022 | 12:33Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված՝ ««Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Անձամբ ականատես եմ եղել, երբ QR կոդ չեն հարցրել՝ ինձնից QR կոդ չեն հարցրել, և ես՝ ինքս եմ հետաքրքրվել, թե ինչու չեն հարցնում»,- դիմելով նախագծի զեկուցող, ՀՀ վարչապետի աշխատակազմի տնտեսական մարմինների աշխատանքի համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանին՝ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը:
Պատգամավորն ընդգծեց,որ վերահսկողության խնդիր կա:
Մանրամասները՝ տեսանյութում: