Կոչ եմ անում չանցնել բարոյական շեմը և չդիպչել կանանց իրավունքներին․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

«Մենք գործ ունենք ոչ միայն կնոջ իրավունքների հետ, այլև մայրության և մանկության, սա ինձ համար շատ սկզբունքային հարց է»,- այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում նշեց ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ անդրադառնալով ավագանու անգամ Լուսինե Մխոյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը:

«Ինքս, երբ սպասում էի  երկրորդ երեխայիս, ինձ հարկադրում էին դիմում գրել, կամովի դուրս գալ աշխատանքից, որպեսզի չանցնեմ օրենքով ինձ հասնող արձակուրդի։ Կային մարդիկ, ովքեր գրում և գնում էին՝ հղի կանայք։ Եվ ես պայքարել եմ այդ ժամանակ և պահպանել եմ իմ իրավունքը:

Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր հղի չեն եղել, և փորում սեփական օրգաններից բացի՝ ոչինչ չեն կրել, բայց նիստերին չէին մասնակցում»,- նշեց Աբգարյանը:

Նա նաև ընդգծեց, որ Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը քաղաքական վրեժխնդրություն է և կանանց իրավունքների խախտում:

«Կոչ եմ անում չանցնել բարոյական շեմը և չդիպչել կանանց իրավունքներին և մայրանալուց հետո էլ նրանց հնարավորություն տալ շարունակելու գործունեությունը»,- ընդգծեց Իզաբելլա Աբգարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։