Գրիգոր Մինասյանը՝ Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրամշակումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց արդարադատության նորանշանակ  փոխնախարար Գրիգոր Մինասյանը:

«Կառավարությունն առաջարկում է նախագծի 5-րդ և 6-րդ հոդվածները շարադրել հետևյալ բովանդակութամբ. «Դատավորին և ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցնելու ինչպես նաև իր լիազորությունների դադարեցման կապակցությամբ դատավորի և ԲԴԽ խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ԲԴԽ որոշումներ ընդունվում են խորհրդակցական սենյակում բաց քվեարկությամբ, խորհրդի նիստի անդամների թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով»:

Առաջարկում ենք նաև Օրենսգրիք 156 հոդվածի 7-րդ պրիմ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագությամբ. «Որոշումն ընդունվում է ԲԴԽ նիստի ներկա անդամների թվի ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով»»,- նշեց Մինասյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: