Հանրակրթության համար տարեկան 103 մլրդ դրամ է տրամադրվում․ ԿԳՄՍ փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

«Գործադրության մեջ ենք փորձում դնել կառավարման նոր՝ չապրված մոդել և ավելի շատ նպատակահարմար պետք է լիներ, որպեսզի կառավարման այս մոդելը, որը գլխիվայր փոխում է հանրակրթական հաստատությունների կառավարման փիլիսոփայությունը, փորձաշրջան անցներ»,- ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ ընթերցման քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

Նշենք, որ  «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնի ուսումնական հաստատության գործադիր մարմինը` ուսումնադաստիարակչական մասով՝ ուսումնական մասի տնօրենը և վարչատնտեսական մասով` վարչատնտեսական մասի համակարգողը։

«Խոր տագնապներ ունեմ՝ քանդում ենք մի բան, հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում, որքանով է այն աշխատելու»,-ասաց Գալստյանը:
Նա ընդգծեց, որ կրթության ոլորտում փոփոխություններն անհրաժեշտություն են, բայց մի՞թե հնարավոր չէր այս մոդելը գործարկել որևէ համայնքում, եթե արդարցվեր, դրանից հետո հրաշալիորեն գործարկել ողջ համակարգում։

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Մտահոգ ենք խնդիրներով, և այդ խնդիրների լուծման շուրջ մեր առաջարկները քննարկելի են և նաև քննադատելի են»:

Անդրեասյանը ներկայացրեց նախագծի հիմնական փոփոխությունները՝ ներկայացնելով պարզաբանումներ:

Անդրադառնալով Գալստյանի հարցին, թե արդյոք կան ֆինանսական հաշվարկներ, փոխնախարարը վստահեցրեց. «Ֆինանսական հաշվարկներ արվել են և արվում են: Հանրակրթության ծրագրերի իրականացման համար տարեկան 103 մլրդ դրամ է տրամադրվում: Եվ ունենք որոշակի վերլուծություններ, թե ինչքանով է այդ 103
միլիարդ դրամը ծախսվում արդյունավետ»:

Մանրամասները՝ տեսանյութում: