Էրդողանն օգուտներ է փնտրում Ուկրաինայի հարցով ՌԴ-ԱՄՆ բախումից․ AFP-ի անդրադարձը

Լուրեր

29.07.2026 | 14:27
Զելենսկին հայտնել է Ռյազանի և Պերմի նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
29.07.2026 | 14:18
Հայտնի է՝ որքան գումար է առաջարկել «Ռեալը» Ռոդրիի տրանսֆերի համար
29.07.2026 | 14:07
Հորդանանն իրանական 5 հրթիռ է որսացել, մինչ Թեհրանը հայտնել է ԱՄՆ բազային հարվածելու մասին
29.07.2026 | 14:06
Մարտունիում բացվել է ավագ սերնդի ժամանցի և զբաղվածության «Գտնված երազ» ակումբը
29.07.2026 | 13:58
Վարդավառի ջրոցին «ագրեսիա» էր որակել. ռուս բլոգերի նկատմամբ վարույթ է նախաձեռնվել
29.07.2026 | 13:50
Wildberries-ը սկսել է պահեստային տարածքներ փնտրել Ղազախստանում՝ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների ֆոնին
29.07.2026 | 13:42
Խաբիբ Նուրմագոմեդովը և Քոնոր Մաքգրեգորը հրավիրվել են Ռոնալդուի հարսանիքին
29.07.2026 | 13:34
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
29.07.2026 | 13:27
Միջադեպի մասին մամուլից եմ տեղեկացել. Ղալումյանը՝ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքի մասին
29.07.2026 | 13:19
Մարկ Կուկուրելյան ԱԱ-2026-ին նվիրված դաջվածք է արել. ԼՈՒՍԱՆԿԱՐ
29.07.2026 | 13:11
Moody’s-ը Հայաստանի սուվերեն վարկանիշի հեռանկարը բարձրացրել է «դրականի»
29.07.2026 | 13:05
Հայաստանի ըմբշամարտի հավաքականի մարզիչը Բաքվում խոսել է առաջնության ընթացքից
29.07.2026 | 13:01
Խուդաթյանը` գազի մատակարարման շուրջ Իրանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:57
ԱԺ հետագա անելիքներն ենք քննարկելու, հանձնաժողովների նախագահներ ընտրենք. Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 12:45
Թրամփը և Նեթանյահուն շաբաթներ տևած լարվածությունից հետո «շատ լավ» հանդիպում են անցկացրել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կփորձի օգտագործել իր ռազմավարական դիրքը ՆԱՏՕ-ում և իր հարաբերությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ այցելի Կիև՝ պատերազմը կանխելու համար։ Այս մասին գրել է AFP-ն, որի հրապարակումը ներկայացնում է France 24-ը։ 

Նշվում է, որ Թուրքիայի առաջնորդը հուսով է՝ Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև միջնորդությունը կարող է կանխել ռուսական հարձակումը, որը, ըստ Վաշինգտոնի, կարող է սկսվել մինչև փետրվարի կեսերը: Էրդողանի ջանքերը, որոնք Մոսկվայում զգուշավորությամբ են ընդունվել, հսկայական խաղադրույքներ և պոտենցիալ հարուստ պարգևներ են պարունակում։

Վերլուծաբանները կարծում են, որ Ուկրաինայում լուրջ հակամարտությունը կարող է խարխլել Թուրքիայի տնտեսությունը և վտանգել Էրդողանի՝ 2023 թվականի կեսերին կայանալիք ընտրություններում իր իշխանությունը երրորդ տասնամյակ երկարաձգելու հնարավորությունները: Այն կարող է նաև Անկարային ստիպել ընտրություն կատարել Պուտինի, որը մի շարք տնտեսական ու ռազմական լծակներ ունի Թուրքիայի վրա, և ավանդական Արևմտյան դաշնակիցների միջև։ 

Հրապարակման համաձայն՝ վերլուծաբանները նաև նշում են, որ ռուսական ներխուժումը կարող է Արևմտյան պաշտպանական դաշինքի համար բարձրացնել Թուրքիայի կարևորությունը և ջերմացնել Էրդողանի սառը հարաբերությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ 

«Սա Թուրքիայի համար հնարավորություն է՝ բարձրացնելու իր վարկանիշը։ Անկարան նաև կօգտագործի սա որպես հնարավորություն՝ բարելավելու իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ»,- ասել է Եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների անդամ Ասլի Այդինթանբաշը։ 

Նա նշել է, որ Էրդողանը զարգացրել է յուրատեսակ անձնական հարաբերություններ Պուտինի հետ, որոնք միաժամանակ մրցակցային են և կոնսենսուսային ու թույլ են տալիս նրանց աջակցել տարբերի կողմերի Սիրիայում, Լիբիայում և Կովկասում։ 

Հոդվածում նաև խոսվում է Ռուսաստանի և Թուրքիայի միջև առաջացած խնդիրներից ու բարդ հարաբերություններից՝ այն բանից հետո, երբ 2015 թվականին Սիրիայի սահմանին խոցվեց ռուսական ինքնաթիռը։ Չնայած սրան՝ 2016-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Ռուսաստանն աջակցեց Թուրքիային։ 

Նշվում է, որ Պուտինը նաև ըմբռնումով է մոտեցել թուրքական անօդաչուների մատակարարմանը Ադրբեջանին 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ։ 

Հրապարակման մեջ անդրադարձ է կատարվում Ուկրաինայի հարցում Անկարայի և Մոսկվայի դիրքորոշումներին։ Նշվում է, որ Էրդողանը դեմ է Ղրիմի բռնակցմանը՝ թերակղզում էթնիկ թուրք-թաթարների պատմական ներկայության պատճառով:

Նա նաև աջակցել է Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հավակնություններին և հավանություն է տվել Ուկրաինայի կողմից թուրքական Bayraktar TB2 մարտական ​​անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը, ինչի կապակցությամբ Պուտինը բարձրաձայնել է իր մտահոգությունները։ 

Ռազմական վերլուծաբանները, սակայն, նշում են, որ համապարփակ պատերազմի դեպքում անօդաչուները վճռորոշ նշանակություն չեն ունենա։

«Այո՛, ասիմետրիկ պայքարում, երբ ուկրաինական բանակը բախվում է Դոնբասի ուժերին, մի քանի TB2-ները կարող են թեքել ուժերի հավասարակշռությունը։ Սակայն եթե Ռուսաստանի ներխուժի, TB2-ներն արդեն  նշանակություն չեն ունենա»,-լրատվամիջոցին ասել է Արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն Արոն Սթեյնը:

Լրատվամիջոցը գրում է, որ վերլուծաբանների մեծ մասը կասկածում է, որ Էրդողանն Ուկրաինայի հարցում բաց առճակատման կգնա Պուտինի հետ։ 

«Եթե Թուրքիան դա անի, Ռուսաստանը կարող է նույն կերպ ճնշել Սիրիայում, տնտեսական պատժամիջոցներով»,- ասել է Օքսֆորդի համալսարանի գիտնական Դիմիտար Բեչևը։

Վերլուծաբան Էնթոնի Սքիներն էլ հավելել է, որ իր թուլությունը հաշվի առնելով՝ թուրքական տնտեսությունը չի կարող թույլ տալ կորցնել ռուս զբոսաշրջիկներին։ 

Վաշինգտոնի ինստիտուտի գործընկեր Սոներ Չաղափթայն էլ ասել է, որ Էրդողանի անմիջական մտահոգությունն այն է, որ տնտեսությունը բավական ուժեղ պահի, որպեսզի հնարավորություն ունենա վերականգնվել մինչև հաջորդ ընտրությունները։

«Թուրքիան հիմա Էրդողանի մասին է, և Էրդողանն ամեն ինչ անում է՝ 2023-ի ընտրություններում հաղթելու համար»,- ասել է նա։ 

Վերլուծաբաններն ասում են, որ սա է՛լ ավելի է կարևորում Էրդողանի միջնորդական ջանքերը։ Նշվում է, որ ռուսական ռազմական ներխուժումը կխորացնի թուրքական տնտեսության ճգնաժամը, «ինչը հաճելի չի լինի»։ 

Էմմա Չոբանյան