Ինչպես բնութագրել «օմիկրոնը» երեխաների շրջանում, որոնք են նախանշանները

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, Հայաստանում ևս վերջին ժամանակաշրջանում կորոնավիրուսի «օմիկրոն» տեսակի տարածման արդյունքում շատացել են հիվանդության դեպքերը` հատկապես երեխաների շրջանում։ Գրանցվում է հոսպիտալացումների աճ։

Հիմնվելով վերջին շաբաթների ընթացքում արտերկրյա հրապարակումների վրա, ինչպես նաև ամփոփելով մեզանում արդեն իսկ կուտակված փորձը ՀՀ ԱՆ մանկաբուժության հարցերով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը պատասխանում է «ինչպե՞ս բնութագրել «օմիկրոն» տարբերակը երեխաների շրջանում», «որո՞նք են դրա արտահայտությունները» հարցերին։ Պատասխանները նարկայացնում է առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ «օմիկրոնը» նման է այլ սուր շնչառական վարակներին և կորոնավիրուսի նախկին տեսակներին։ Հիմնական ախտանշաններն են տարբեր աստիճանի թուլությունը և ջերմության բարձրացումը, կոկորդի ցավը, քթահոսությունը, գլխավորապես չոր կամ քիչ խորխոտ, երբեմն սպաստիկ հազը, գլխացավը, մարմնի ցավը։ Երբեմն հանդիպում են ոչ ծանր փորլուծություն, փսխում։

Կորոնավիորւսի այլ տարբերակների համեմատ` «օմիկրոն»-դրական երեխաների շրջանում որոշակիորեն նվազել է թոքաբորբի հաճախականությունը, դեպքերի մեծ մասում հիվանդությունն անցնում է 2-3 օրվա ընթացքում, այն սահմափակվում է քիթըմպանի գանգատներով։ Վաղ տարիքի երեխաների մոտ երբեմն զարգանում է կոկորդի և շնչափողի բորբոքում՝ «կրուպ» կամ «բրոնխիտ», ուղեկցվող շնչառական անբավարարության նշաններով, կան նաև ականջի բորբոքման դեպքեր։ Եզակի հիվանդների մոտ կորոնավիրուսը բարդացել է նյարդային համակարգի ախտահարումով, դիտվել են ցնցումներ կամ նույնիսկ ուղեղի թաղանթի բորբոքում։

Ինչպես և բոլոր այլ շնչառական հիվանդությունների դեպքում, կորոնովիրուսային վարակը, ներառյալ «օմիկրոնը» առավել ծանր է ընթանում երեխայի մոտ ուղեկցող հիվանդությունների առկայության դեպքում։ Միևնույն ժամանակ, կարող է նկատվել այնպիսի ընթացք, որ բոլոր վերահիշյալ նշանները շատ թույլ են արտահայտված և գրեթե աննկատելի են ծնողների համար։

Վերջին շրջանում, ինչպես և այլ երկրներում, ծնողները և մանկաբույժները նկատում են կորոնավիրուսային վարակի մաշկային արտահայտությունների դեպքեր։ Մասնավորապես` դիտվել են մաշկի կարմրություն, մանր բշտիկավոր և/կամ բծավոր ցաներ, երբեմն կապտավուն երանգով։ Նկատվել են նաև ալերգիկ բնույթի ցաներ, մասնավորապես եղնջացան, որը որոշ դեպքերում ունի դեղորայքային ծագում։ Ցաները երբեմն ուղեկցվում են տարբեր աստիճանի արտահայտության քորով։

Երեխայի մոտ կորոնովիրուսային վարակի կասկածի դեպքում անհրաժեշտ է հնարավորինս շուտ դիմել ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին։ Տնային բուժման դեպքում հիմնական կանոնները շատ պարզ են․ հետևել երեխայի ընդհանուր վիճակին, տրամադրությանը, շնչառությանը, հնարավոինս կառավարել ջերմությունը, տալ բավարար և հավելյալ քանակությամբ հեղուկներ և համարժեք կերակրել երեխային։ Սակայն կան նշաններ, որոնց առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի։ Դրանցից են մասնավորապես՝ հաճախացած և դժվարացած շնչառությունը (որը չի պայմանավորվում քթի շնչառության խանգարումով), տնքացող շնչառություն, ցնցումներ, խիստ թուլություն, երբ որ երեխան չի կարողանում խմել և ուտել, անսովոր քնկոտություն, արտահատված շարունակական գլխացավ, անզուսպ կրկնակի փսխումներ։ Կյանքի առաջին ամիսների երեխաների մոտ պետք է հետևել մարմնի ջերմության նույնիսկ թեթևակի բարձրացմանը կամ իջեցմանը (37,5 բարձր կամ 36․5 ից ցածր), հաջորդաբար կերակումներից հրաժարվելուն, անշարժությանը, միապաղաղ լացին, որը չի անցնում կերակրելուց և/կամ խնամելուց հետո։

Եվ, իհարկե, կարևոր է ինքնուրույն չօգտագործել դեղեր, հատկապես հակաբիոտիկներ՝ փորձը ցույց է տալիս, որ կովիդի դեպքերի բացարձակ մեծամասնությունում հիվանդ երեխան դրա կարիքը չունի։